Դելֆինները` լողափին


Ասում են` դելֆինները մարդկանց շատ են սիրում ու հաճախ օգնում են խեղդվողներին£ Այս անգամ նրանք խմբովի որոշել են ցամաքում այցելել մարդկանց£ Եվ Նոր Զելանդիայի հյուսիսային լողափ է նետվել դելֆինների ընտանիքի 74 ջրային կաթնասուն. ուրիշ 50¬ն էլ մի քանի օր լող են տվել ափամերձ ջրերում£ Ցամաք նետվածներից 25¬ը զոհվել է, մյուսներին մարդիկ օգնել են` ծով վերադառնալ (տեղեկացրել է France-Press գործակալությունը)£ Նրանց կյանքը փրկելը բավական դժվար է եղել` այդ ընթացքում սկսված փոթորիկի պատճառով£ Վերջին 2 ամսում սա գրինդ կոչվող այդ կաթնասունների զանգվածային ինքնասպանության 2¬րդ դեպքն է£ Օգոստոսի կեսերին նրանցից 58¬ն էր ցամաք նետվել, և կենդանասերներին հաջողվել էր փրկել ընդամենը 9¬ի կյանքը£ Կետերի ու դելֆինների ինքնաոչնչացման դեպքերի քանակով Նոր Զելանդիան առաջատար է համարվում£ Այդ էակներն հիմնականում այս պետության ափերն են նետվում Անտարկտիկայի ջրեր տեղափոխվելիս£ Ու տեղափոխության ժամանակահատվածներից մեկն էլ սեպտեմբեր ամիսն է£ 1840 թվականից մինչ օրս այդ երկրի լողափերին զոհվել են ավելի քան 5 հազար կետ ու դելֆին£ Իսկ գիտնականներին չի հաջողվում պարզել ջրային կաթնասունների ինքնասպանության շարժառիթները£ Հետազոտողները ենթադրում են, որ նրանց վրա կարող են ազդել ռազմական նավերից արտանետումները, օվկիանոսների աղտոտվածությունն ու մագնիսական փոթորիկները£