Աստղային «թուլություններ»


Իգոր Նիկոլաևն օրեր առաջ նորից նորապսակ դարձավ£ Եկատերինբուրգցի 28¬ամյա երգչուհի Յուլյա Պրոսկուրյակովայի հետ 50-ամյա մաեստրոն ծանոթացել էր 4-5 տարի առաջ£ Ինչպես երգիչն է պատմել` իր համերգի ժամանակ համակրելի մի աղջիկ օգնականների միջոցով իրեն երկտող է փոխանցել` խոստովանելով, որ կյանքը չի պատկերացնում առանց երգի և ցանկանում է, որ նա լսի իրեն£ Ի զարմանս բոլորի, Նիկոլաևն աղջկան իր ստուդիա է հրավիրել ու հենց այնտեղ գնահատել նրա տաղանդը£ Երգչի ընկերները, ծանոթանալով նրա նոր ընկերուհու հետ, իսկույն նկատում են, որ Յուլյան ինչ¬որ չափով հիշեցնում է Իգորի երբեմնի կնոջը` Նատաշա Կոռոլյովային£ Իգորի և Յուլյայի հարսանիքի մասին շշուկները շրջում էին 2 տարի, սակայն սիրահարները բացասում էին` ասելով, որ առանց անձնագրում դրվելիք նոր կնիքի էլ իրենք երջանիկ են£ Բայց ահա նրանք, այնուամենայնիվ, որոշել են ամուսնանալ£ - Վերջապե¯ս,¬ իր նախկին կողակցի ամուսնության լուրն առնելով` բացականչել է Նատաշա Կոռոլյովան£¬ Վաղուց ժամանակն էր, որ Իգորն ամուսնանա. Յուլյան էլ երկար է սպասել£ Ամբողջ հոգով ես նրանց երջանկություն եմ մաղթում£