Կիրկորովը վաճառում է ընտանեկան օջախը


Խոսքն այն բնակարանի մասին է, որտեղ նա ապրել է Պուգաչովայի հետ£ Կյանքը բազմազան դարձնելու համար ոմանք հաճախակի փոփոխում են աշխատանքը, ընտանեկան վիճակը կամ բնակարանը£ Նշանավոր մարդիկ նման որոշում կայացնելու որևէ դժվարություն չունեն, բայց իրագործելը, պարզվում է` շատ դժվար է£ Ահավասիկ, Կիրկորովն էլ համակվել է փոփոխության տենդով, բայց կնոջը փոխել չի կարող (արդե°ն ամուսնալուծված է), աշխատանքից հրաժարվել չի° կարող (ուրիշ ինչո՞վ զբաղվի). մնում է բնակարանը£ Զեմլյանիվալում գտնվող այդ բնակարանը Ֆիլիպն ու Ալլան գնել են 1993 թ.£ Այդ տանը Ֆիլիպն անցկացրել էր իր մանկությունը, բայց այն ընդարձակել էր պետք£ Եվ ապագա ամուսինները գնեցին նաև դրա վերևի հարկի բնակարանը` ստեղծելով երկհարկանի 7 սենյականոց ընտանեկան օջախ£ Այն գնահատվեց 1,5 միլիոն դոլար և ամուսնալուծվելիս մնաց Ֆիլիպին, որը դա օգտագործում էր որպես զգեստապահարան£ Այսօր այդ տունը գնահատվում է 10 միլիոն դոլար, բայց այդ գինը վերջնական չէ. մասնագետները դեռևս հաշվարկում են£ Չնայած պնդողներ կան, որ ընտանեկան այդ բնակատեղին Ֆիլյան ավելի էժան չի վաճառի. այնտեղ է անցել իր մանկությունը, սիրո բուռն տարիները£ Բացի այդ, դրա հարևանությամբ ապրում է հայրը` Բեդրոսը£ - Հիշողությունները պատերի մեջ չեն, այլ սրտում,¬ ասել է Ֆիլիպը£¬ Բայց այս բնակարանը լավ մթնոլորտ ունի. այնտեղ երջանիկ են եղել իմ ծնողները, ես ինքս£ Այս բնակարանը երջանկություն է բերում նրանում ապրողներին£ Ինչպես ժողովուրդն է ասում` «աղոթած» է£ Ճիշտ է, կենտրոնում է, բայց խաղաղ է, բակում եկեղեցի կա, սովորական ու երաժշտական դպրոցներ, որտեղ ես սովորել եմ£ Այն բացառիկ է իր ձևավորմամբ... Այս ամենից հետո նա նաև ավելացրել է. - Ի՞նչ եմ անում այդքան տները£ Չէ՞ որ ես Բուլղարիայում էլ տուն ունեմ, այստեղ էլ ապրում եմ իմ անվամբ նրբանցքում£ ...Լավ գին կտա՞ն և բնակարանը կվաճառվի՞` լավ, եթե չվաճառվի... նորից լավ է£ Այսուհանդերձ, որքան էլ նա չի խոստովանում, MK¬ին հայտնի է դարձել, որ Ֆիլյան արդեն նոր բնակարան է աչքադրել` Կուտուզովի պողոտայի և Նոր Արբատի հատման գծում£ Ռուսներն ամաչում են իրենց հայրենիքի համար Այս տեղեկատվությունն, իհարկե, մեծագույն հաճույքով տարածել են վրացական որոշ լրատվամիջոցներ£ Սակայն, պարզվում է` դա ռուսաստանաբնակների 64 %¬ի կարծիքն է, որին ծանոթացել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը` իր վերջին հետազոտությունների արդյունքներն ամփոփելով (տեղեկացրել է «Ինտերֆաքսը)£ Սեփական հայրենիքի համար ամաչելու որպես հիմնական պատճառ ՌԴ քաղաքացիները նշել են սոցիալական անբարենպաստ պայմանները. ազգաբնակչությունն ամոթի զգացումով է համակվում ցածր աշխատավարձերի, սոցիալական անապահովության, սոցիալական խիստ շերտավորման հետևանքով£ Մի մասն էլ ամաչում է մարզական անհաջողություններից, իսկ ոմանց անհանգստացնում է գործազրկություն կոչվող չարիքը£