ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է


Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում զինված բանդայի վնասազերծման վերաբերյալ մի շարք հրապարակումներում հիշատակվել էր, որ բանդայի հնարավոր անդամներից մեկն էլ ՀՔԾ պետի որդին է: Այս հանգամանքը շատ է վիրավորել Հայաստանի թիվ 1 քննիչին, ով էլ արդեն պատրաստվում է դատական կարգով պաշտպանել իր և որդու անունն ու պատասխանատվության կանչել այն լրագրողներին, ովքեր զբաղվել են «արատավորմամբ,»: Իհարկե, շատ լավ է, որ մենք քաղաքակիրթ ենք դառնում և դիմում ենք դատարանների աջակցությանը, սակայն զարմանալին այն է, որ պաշտոնապես այդ հրապարակումները հերքելուց, թերթերից մեկին պարզաբանող հարցազրույց տալուց հետո էլ Անդրանիկ Միրզոյանը պատրաստվում է դատարան գնալ: Գուցե մի քանի միլիոն դրամի էլ հայց ներկայացնի «բարոյական վնասը» հատուցելու համար: Ոչինչ չի բացառվում...