Հա՞ որ...


Ասում են, թե ՀԱԿ¬ին այլընտրանք լինելու ձգտումն է Տիգրան Կարապետիչին ստիպել` հենց Լ. Տեր¬Պետրոսյանի հրավիրած հանրահավաքի օրը Կառավարության նիստերի դահլիճում այսպես կոչված Ազգային ճակատի համաժողով հրավիրել: Նշված հավաքի ընթացքում ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ եթե «ՀԱԿ¬ը խաղեր չտա», ինքը պատրաստ է հանուն իշխանափոխության համագործակցության ծրագրեր քննարկել: Ըստ տեղեկությունների` նույն օրը Լ. Տեր¬Պետրոսյանի կազմակերպած չափազանց սակավամարդ հանրահավաքից հետո Կարապետիչը մտափոխվել է` ասելով, թե միայն ՀԱԿ¬ի կողմից համապատասխան քայլերի առկայության դեպքում ինքը կմտածի բանակցելու նպատակահարմարության մասին: Ավելին, գարնան անձրևների ու տատիկ¬պա պիկների անտարբերության պատճառով հանրահավաքներից հրաժարված նախկին ԱԼՄ¬ականը որոշել է նաև միտինգաշարերը վերսկսել: Նա վստահ է, որ Լ. Տեր¬Պետրոսյանից հեռացված ընտրազանգվածն իր մշտական ունկնդիրն է դառնալու: ՀԱԿ¬ում Կարապետիչի ծրագրերին արհամարհանքով են վերաբերվում, թեև եթե Ժողկուսը քայլ անի` համագործակցությունից երևի չեն հրաժարվի: Իրար ատելո՞վ են դաշնակցելու