ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է Չեբարկուլի զորավարժարանում կայացած ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպված «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին: Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով: