Հ Ա Ր Ձ Ա Կ ՈՒ Մ


Անցյալ շաբաթավերջին անհայտ անձինք հարձակում են գործել Լոս Անջելեսում Ամերիկայի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզչության գրասենյակի վրա: Շենքը գնդակոծել են գազային ատրճանակներով, փշրել են պատուհանները և գրասենյակ են նետել ինչ¬որ իր (գրել է Ios Angeles Times¬ը): Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ հաստատությունում որևէ մեկը չի եղել: Հարձակումը կատարվել է Օբամայի` այստեղ գալուց մի քանի օր առաջ: Իսկ գործող նախագահը հիմա կազմակերպում է միջոցների հավաքագրում` իր վերընտրման նպատակով: