Ի՞նչ է արժենում հարբեցողությունը


Իրենց այս թուլությանը ռուսներն էլ հաճախ են անդրադառնում. վերջերս նույնիսկ գարեջրի վաճառքի ժամերը սահմանափակելու և կվասի ալկոհոլային չնչին պարունա կությունն է´լ ավելի նվազեցնելու որոշումներ ընդունվեցին: Բայց ահա անհիշելի ժամանակներից ռուսաստանաբնակների այս հակումը պարզվում է` օտարներին էլ է զբաղեցնում: Բրիտանական The Financial Times¬ը նույնիսկ հաշվարկներ է կատարել, թե գինեմոլությունը որքան է վնասում Ռուսաստանի տնտեսությանը: Շատ գրասենյակներում և արտադրությունում մինչև հիմա խումարը համարվում է արդարացում` աշխատանքից բացակայելու, ուշ արթնանալու կամ պարզապես ուժասպառ ու ոչ աշխատանքային վիճակով գործի գալու համար: Սակայն մինչ Կրեմլն ակտիվացնում է ալկոհոլիզմի դեմ իր պայքարը, փորձագետները հաշվարկում են, թե խնայողության տեսանկյունից ինչ երկրի համար ինչ գումարներ է արժենում ռուսների` չափից ավելի ալկոհոլ օգտագործելու սովորությունը: Ռուսաստանում 2,2 միլիոն հարբեցող գրանցված է, բայց առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ իրականում նրանց քանակը կարող է 5 անգամ ավելի լինել: Եթե դա ճիշտ է, նշանակում է, որ Ռուսաստանի յուրաքանչյուր 13¬րդ բնակիչ կարող է գինեմոլ լինել, և նրանց մեծ մասը` աշխատունակ տարիքի: Հարբեցողությունը Ռուսաստանին տարեկան արժենում է 311,7 միլիարդ ռուբլուց (11 միլիարդ դոլար) մինչև 871,6 միլիարդ` համաձայն Մոսկվայի Տնտեսական բարձրագույն դպրոցի վերջին հետազոտության, որը կատարվել է դեղագործական ոլորտի համար: Հարկատուներն են կրում ալկոհոլիզմի հետևանքով հաճախ մահացու հիվանդութ յունների բուժման ծանրությունը: Այդ բուժումը կլանում է պետբյուջեի առողջապահության ոլորտի ավելի քան 16 %¬ը: Հարբեցողությունը նաև վնասում է երկրի մարդկային կապիտալը` նպաստելով հանցագործությունների և ընտանեկան բռնությունների բարձր մակարդակին ու նաև նրան, որ Ռուսաստանում որբերի մեծ քանակ կա: Նախագահ Դմ. Մեդվեդևը խաչակրաց արշավանք է սկսել թունդ հարբեցողության դեմ` խնդիրն անվանելով «ազգային աղետ»: Ռուսաստանում սիրելի խմիչքի` օղու ակցիզները բարձրացան` մինչև դրա գիշերային վաճառքի արգելումը: Իսկ երկրում ավանդաբար ոչ ալկոհոլային խմիչք համարվող գարեջուրը վերաորակավորվել է որպես ոգելից` միջազգային նորմերին համապատասխան: Քննադատողներն ասում են, որ բոլոր միջոցներն ուղղվում են, որպեսզի երիտասարդ սերնդին զերծ պահեն խմելու ցանկությունից, այլ ոչ թե բուժեն արդեն գոյություն ունեցող հարբեցողներին… …Ռուսաստանի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը փորձում է գործարարներին համոզել` հովանավորելու հակաալկոհոլային ծրագրեր: Բայց առայժմ` առանց զգալի հաջողության: - Մեղմ ասած` ֆինանսական խմբերը և հարուստ մարդիկ առանձնապես շահագրգիռ չեն` համագործակցել,¬ ասել է նա: