«Օբամայի դեմքը կարդացվում էր ինչպես պոեմ»


Հիմա արդեն, երևի, կարելի է պատկերացնել, թե Վենեսուելայի նախագահը որքան տհաճությամբ է պոեմներ կարդացել: Հակառակ պարագայում Միացյալ Նահանգների նախագահի ելույթը դատապարտելիս` հատկապես այդ համեմատությունը չէր ընտրի: ՄԱԿ¬ի գլխավոր ասամբլեայի նիստում Բարաք Օբամայի ելույթը Չավեսը որակել է «հուշարձան անպատկառությանը» և հայտարարել, թե «Օբամայի դեմքը կարդացվում էր ինչպես պոեմ»: - Նա խաղաղության է կոչում. դրա համար բարոյական ի˜նչ իրավունք ունի,¬ վրդովվել է Չավեսը` Վենեսուելայի մայրաքաղաքում վերհիշելով ամերիկյան առաջնորդի խոսքերը: Իսկ այդ խոսքերը հնչել են Մերձավոր Արևելքի առնչությամբ: Օբաման ասել է, որ այստեղ խաղաղություն հաստատել հնարավոր է միայն պաղեստինցիների և իսրայելցիների բանակցությունների միջոցով: Նախկինում Օբաման հայտարարել էր, թե Ամերիկան վետո կդնի ՄԱԿ¬ի անվտանգության խորհրդի որոշման վրա, եթե դա վերաբերի Պաղեստինի լիիրավ անդամակցությանը: Հիշեցնենք, որ Ուգո Չավեսի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել, և նա վերջերս էր վերադարձել Կուբայից, ուր քիմիաթերապիայի կուրս է ընդունել: Նա համոզված է, որ հաղթահարել է հիվանդությունը և նորից բուժվելու կարիք այլևս չի ունենա (տեղեկացրել է «Ինտերֆաքս»¬ը):