Կանադան վճռական է տրամադրված


Ուկրաինական ճակատը դեռ չփակված, պատժամիջոցների թնջուկից դեռ դուրս չեկած (Մաքսային Միության անորոշություններն էլ` վրադիր) Ռուսաստանի դեմ նոր սպառնալիք է հասունանում:

Կանադայի իշխանությունները չեն բացառում Արկտիկայում իրենց գերիշխանության պաշտպանութունն ուժային մեթոդներով: Երկրի արտգործնախարար Ջոն Բրեդի խոսքերով` Կանադան անհանգստացած է Արկտիկայում Ռուսաստանի ռազմական ներուժի աճով:

Դանիական Berlingske թերթին տված հարցազրույցում նախարարը հստակ ասել է, որ Կանադան պատրաստ է Ռուսաստանի հետ առճակատման` իր հետաքրքրութ յուններն այնտեղ պաշտպանելու վճռականությամբ (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

- Մենք խորապես մտահոգված ենք և մտադիր ենք պաշտպանել Կանադայի ինքնիշխանությունն Արկտիկայում: Մեզ համար դա ռազմավարական գերակայություն է: Ռազմականացման առնչությամբ, ինչը մենք տեսնում ենք, կնախընտրեինք մեղմել բախումը, բայց պարզ է, որ մեր գերիշխանությունը կպաշտպանենք ուժով,- հայտարարել է Բրեդը:

Նախարարը նաև նշել է, որ Արևմուտքի և ՌԴ ներկա փոխհարաբերությունները Կանադան «սառը պատերազմի» սկիզբ չի համարում, սակայն հիմնավորապես սատարում է Կիևի կառավարությանը և նրան աջակցում է հիմնադրամներով ու ռազմական նյութերով:

Հիշեցնենք, որ Արկտիկան բաշխված է պատասխանատվության 5 կենտրոնների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Կանադայի և Դանիայի միջև: Այդուհանդերձ, Արկտիկայի սահմանները հստակ որոշված չեն: