Աճյունարկղերն ի՞նչ անեն


Փաստորեն, միայն շիրմաքարերը չէ, որ ավելանալով նորունոր տարածքներ են գրավում` հողային որոշակի խոչընդոտներ հարուցելով: Դիակիզումն էլ այլ խնդիրներ է հարուցում: Մանավանդ լքյալ աճյունների արկղերը` թաղման բյուրոների:

Բրիտանական այդ կառույցը, օրինակ, ներկայում նման թնջուկի առջև է հայտնվել: Գործակալների պետական ընկերության մասնաճյուղերում, որոնք ծիսական ծառայություններ են մատուցում, արդեն «կուտակվել» է շուրջ 250 հազար անտեր աճյունարկղեր: Դրանց մի մասը` 20-րդ դարի առաջին կեսից (հաղորդել է Mirror-ը): Այսինքն` տասնամյակներ շարունակ հանգուցյալի հարազատները չեն հայտնվել, ու երևի թե այդ երկիրը չունի «եղբայրական գերեզմանատան» պրակտիկան:

Սաութհեմպտոմ քաղաքում գտնվող B MΖtthews FunerΖl Directors թաղման բյուրոյի ներկայացուցիչները նշել են, որ իրենց պահեստներում պահվող ավելի քան 450 աճյունարկղերը 40-60 տարեկան են, և իրենք չգիտեն` ինչ անել դրանք: Ծրագրել են որոնել այդ հանգուցյալների հարազատներին, սակայն խոստովանում են, որ շատ դժվար է լինելու: Բայց անտարբեր այդ հարազատներին քննադատելու փոխարեն նրանք կարծում են`

- Հանգուցյալների հարազատները իրենց մերաձավորների աճյունը մեզ մոտ են թողնում մի քանի պատճառներով: Շատերի համար փոշով լի արկղերը տուն տանելը ծանր փորձություն է: Նրանք չեն կարողանում հաշտվել կորստի հետ և գտնում են, որ դրա համար պե´տք է ժամանակ անցնի: Մենք հրաշալիորեն նրանց հասկանում ենք, որ յուրաքանչյուրը արժանապատիվ հուղարկավորվելու իրավունք ունի: Աճյունների արկղերի տեղը թաղման բյուրոն չէ:

Այսուհանդերձ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել` ինչպես վարվել դիափոշու հետ, եթե դրանց տերերին չգտնեն: