ԱՐԱՄՈՒՍՆ ԱՐԴԵՆ ՆՈՐ ԲՐԵՆԴ ԿՈՒՆԵՆԱ


Կոտայքի մարզի Արամուս գյուղի «բրենդը» գազարն է: Արամուսցիները գազարից ամեն ինչ պատրաստում են` ընդհուպ մինչև մուրաբաներ ու… գինի: Նրանք երգեր ու բանաստեղծություններ են գրում գազարի մասին` գազարը հռչակելով գյուղի յուրատեսակ խորհրդանիշը… Բայց ահա Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը որոշել է մի նոր բրենդ ավելացնել Արամուսին ու կառուցել է քարի մշակման հսկա գործարան: Գործարան կառուցելու մեջ որևէ վատ բան չկա, մանավանդ որ առնվազն հարյուր մարդ ապահովվելու է աշխատանքով, այդքան ընտանիք ունենալու է եկամտի մշտական աղբյուր: Բայց խնդիրն այն է, որ գործարան է կառուցելու պետական պաշտոնյան, ինչպես ինքն է սիրում ասել` երկրի չորրորդ մարդը, ով, ըստ Սահմանադրության, իրավունք չունի բիզնեսով զբաղվելու և պարտավոր է ներկայացնել իր ունեցվածքի ծագման մասին հայտարարագիր: Բայց, հավանաբար, սահմանադրական նորմն ու օրենքի պահանջը ՕԵ կուսակցության նախագահին չեն հետաքրքրում ու ինքն էլ չի ուզում տարազատվել մեր բազմաթիվ նախարարներից, պատգամավորներից, ովքեր անգամ չեն խորշում հայտարարելով, որ բիզնես ունեն: Արթուր Բաղդասարյանն ումի՞ց է պակաս…