ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ


Արդեն հայտնի է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում դանակահարվել է թատրոնների պատմության դասախոս Վասիլ Գևորգյանը: Դանակահարողը Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանն է, իսկ դանակահարության շարժառիթը` դերասանուհի-ուսանողուհի Ալլա Դարբինյանին սույն դասախոսի կողմից նշանակված «անբավարար» գնահատականը:

«Ավանգարդին» հաջողվեց պարզել, որ ողջ ուսումնական տարվա ընթացքում ընդամենը մեկ շաբաթ Վանաձոր մեկնող դասախոսը բազմաթիվ անգամներ կոնֆլիկ տային վիճակներ է ստեղծել ուսանողների հետ, նրանց անհիմն կերպով «անբավարար» նշանակել` այսպես ցույց տալով իր իբր սկզբունքայնությունն ու պահանջկոտութ յունը:

Իհարկե, դանակահարության փաստը ոչ ոք չի արդարացնում, ընթանում է նախաքննություն, որն էլ կպարզի մանրամասները, սակայն այս դեպքը տեղի չէր ունենա, եթե կրթության և գիտության նախարարությունն ու ԵԹԿՊԻ ղեկավարությունը խորամուխ լինեին օրեր առաջ ուսանողների բարձրացրած բողոքի մեջ, պարզած լինեին նույն դասախոսի վարքագիծը, դեռևս մեկ տարի առաջ թույլ տված ապօրինությունը, որոնց մասին ուսանողներն ահազանգել էին:

Վանաձորից մեր իրազեկ աղբյուրները նշեցին, որ սույն դեպքն էլ տեղի է ունեցել Վասիլ Գևորգյանի հրահրմամբ, նա է առաջինը բռունցքներով նետվել Ակսել Մխիթարյանի վրա, իսկ Հ. Աբելյանի անվան թատրոնի տնօրեն Հ. Չախմախչյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պատմեց, որ ժամանակներ առաջ ինքը ստիպված է եղել թատրոնի շենքից դուրս հրավիրել Վասիլ Գևորգյանին, ով այնտեղ «ռազբորկա» էր սկսել ուսանողների հետ…