Խավիեր Սոլանան մտադիր Է տեղում ուսումնասիրել Վրաստանում ստեղծված իրադրությունը


ԲՐՅՈՒՍԵԼ. Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան եկող շաբաթ կայցելի Վրաստան, որպեսզի ուսումնասիրի այնտեղ ստեղծված իրադրությունը եւ վրաց-աբխազական հակամարտության գոտու լարվածությունը թուլացնելու հնարավորություն ները: Այդ մասին նա հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի` երկուշաբթի օրվա նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Եվրամիության նախարարական խորհրդում քննարկվել Է Վրաստանի իրադրությունը` կապված այդ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների եւ վրաց-աբխազական հակամարտության գոտու լարվածության սաստկանալու հետ: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի` Իրանն ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել միջուկային հետազոտությունների վերաբերյալ Իրանի իշխանությունները դեռեւս պետք Է համոզիչ կերպով հերքեն ռազմական նպատակներով իրենց ազգային միջուկային ծրագիրն օգտագործելու մեղադրանք ները: Այդ մասին ասված Է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում, որից մեջբերում Է արել «Ֆրանսպրես» գործակալությունը: «Իրանից մանրամասն բացատրություններ են պահանջվում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ նրա հնարավոր հետազոտությունների կապակցությամբ», -նշվում Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության զեկուցագրում: Փաստաթղթում նաեւ ասված Է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները «շարունակում են Իրանից ստացված տեղեկատվության եւ պարզաբանումների վերլուծությունը»: «Այդուամենայնիվ, տվյալ փուլում Իրանը գործակալությանը չի տրամադրել ամբողջ տեղեկատվութ յունը»,-ասված Է զեկույցում: ՄԱԳԱՏԷ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն հայտարարել Է, թե ԱՄՆ-ը փորձում Է «ճնշում գործադրել» ՄԱԳԱՏԷ-ի վրա, չնայած այն բանին, որ գործակալության գլխավոր տնօրեն Մուհամեդ ալ Բարադեյի նոր զեկույցում «հաստատվում Է դեպի ռազմական ատոմային ծրագրի կողմը Իրանի միջուկային գործունեության շեղվելու ապացույցների բացակայությունը»: Իր հերթին ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Շուլտեն այսօր հայտարարել Է, որ Իրանը նախկինի պես խոչընդոտներ Է ստեղծում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների աշխատանքի համար, որոնք փորձում են պարզել, թե Թեհրանը չի իրականացնում արդյոք միջուկային զենքի ստեղծման ծրագիր: ԱՐՄԵՆՊՐԵՍ