ՄԵՆՔ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ Մեծ ուրախությամբ շնորհավորում ենք Ձեր նշանավոր «Ավանգարդ»-ի նշանավոր 85-ամյա հոբելյանը: Ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ Դուք կարողանում եք մեր բազմաձայն ու մեծաթիվ օրաթերթերի ու շաբաթաթերթերի խմբերգի մեջ լսելի դարձնել Ձեր իմաստալից, համարձակ ու հնչեղ խոսքը, մինչդեռ Ձեր ժամանակակիցներից շատերը վաղուց չկան, իսկ նորածիններից շատերն էլ, ասելիք չունենալով, արագ անհետանում են: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ Ձեր երկարակեցության առաջին նախապայմանը երիտասարդության համար և նրանց նման մտածելու մեջ է, նրանց ռիթմով ապրելու, նրանց կարողություններն ու ձգտումները հասկանալու մեջ: Մենք, արվեստի արդեն 60-նն անց գործիչներս, լավ ենք հիշում 60-70-ականնների «Ավանգարդ»-ը, որը մեր ավանգարդն էր, մեզ իր հետևից տանողը, իսկ մենք միշտ ու ամեն ինչում համաձայն էինք լինում նրա հետ, սպասում արվեստի ու գրականության երիտասարդ սերնդի մասին հետաքրքիր հոդվածների ու բանավեճերի: 85 տարի ապրել երիտասարդության հետ, լինել նրա հովանավորն ու ոգևորության աղբյուրը` մեծ ու պատվավոր առաքելություն է և այսօր, այդ առաքելությունը Դուք իրականացնում եք արժանապատվորեն ու նվիրումով: Ոգի ու կորով ենք ցանկանում հայրենիքի ու ժողովրդի, լավի ու ազնիվի համար կռվելու անսպառ կրակ, որ այսուհետ էլ, երբ ամեն անգամ բացենք Ձեր թերթի նոր համարը` տեսնենք այդ կրակը, զգանք նրա ջերմությունը, ջերմություն, որն անչափ շատ է պետք այսօրվա երիտասարդությանը: Տվեք նրան այդ կրակն այսօր, տվեք վաղը, մյուս օրերին և շատ ութսունհինգամյակներ ևս: Ձեր սունդուկյանցիներ