Խաղաղապահ առաքելություն Գործնական քայլեր


Հերթական քառօրյայում Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողություն ների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թ. սեպտեմբերի 3-ի փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ վստահեցնում է, որ հայ խաղաղապահների ներկայությունը Կոսովոյում, ունի ռազմական ու քաղաքական նշանակություն. - Ռազմաքաղաքական նպատակահարմարությունը բխում է Հայաստանի միջազգային ներգրավվածության ու անվտանգության ապահովման չափաբաժնի ընդլայն ման, մեր երկրի միջազգային վարկի և հեղինակության բարձրացման հանգամանքից, ուստի մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ խաղաղության պարտադրմանը զուգընթաց ընդլայնում ենք մեր խաղաղապահ կարողությունները: Ռազմական նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ խաղաղապահ կարողությունների ընդլայնումը նաև գործնական քայլեր է պահանջում, իսկ խաղաղապահ առաքելությունները լավ առիթ են հանդիսանում մարտական ծառայության պայմաններում և միջազգային ստորաբաժանումների կազմում մեր խաղաղապահների վարժանքի և փորձի ձեռքբերման համար: Մասնավորապես, 2007 թ. հոկտեմբերից ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսել է ՀՀ ՊՆ երկրորդ խաղաղապահ գումարտակի ձևավորման ու համալրման աշխատանքները: ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) համաձայն նախատեսվում է մինչև 2015 թ. ունենալ ՆԱՏՕ-ի չափանիշնե րին համապատասխան և ամբողջապես գործող խաղաղապահ բրիգադ: Այդ նպատակով մեզ անհրաժեշտ է ընդլայնել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում ինքնուրույն, ինքնաբավ գործելու կարողությունները: Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը 2 դասակով, 1 վաշտի հրամանատարով և շտաբային սպայով մասնակցությունը փաստացի հայկական վաշտի կարգավիճակ է ստեղծում և մեծացնում ոչ միայն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման ինքնուրույն գործելու կարողությունը, այլև կառավարելիությունը` հեշտացնելով խաղաղապահ առաքելության ընթացքում առաջադրվող խնդիրների կատարումը: Կոսովոյի ուժերի կազմում ՀՀ խաղաղապահների թվաքանակի ավելացման նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն մշակվել և հունական կողմի հետ համաձայնեցված աշխատանքային կարգով ստորագրվել է Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը: Արձանագրության հիմնական նպատակն է` փոփոխություններ կատարել 2003 թ. սեպտեմբերի 3-ի Փոխըմբռնման հուշագրի տեքստի` հայկական խաղաղապահ ստորաբաժանման թվաքանակին վերաբերող դրույթներում` հաշվի առնելով Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի ևս մեկ դասակ ներգրավելու անհրաժեշտությունը: Հարկ եմ համարում նշել, որ Կոսովոյի ուժերի մանդատը ՄԱԿ-ի կողմից հանձնվել է ՆԱՏՕ-ին և, չնայած 2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի կողմից անկախության հռչակումից հետո որոշ պետություններ տարբեր դրդապատճառներով հրաժարվել են այդ ուժերի կազմում հետագա մասնակցությունից (Ադրբեջան), այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի որոշմամբ այս հանգամանքը որևէ կերպ չի անդրադառնում 2003 թ. սեպտեմբերի 3-ի Փոխըմբռնման հուշագրի ու նշված Արձանագրության դրույթների իրականացմանը և Կոսովոյի ուժերի կարգավիճակի որևէ փոփոխություն չի նախատեսում: Ի դեպ, հունիսին մեր խաղաղապահները Կոսովո կմեկնեն ընդլայնված կազմով: ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆԸ կարևորագույն քայլ է համարում այն հանգամանքը, որ մինչ Վրաստանն ու Ադրբեջանը դուրս են բերում իրենց զինվորական ստորաբաժանումները, Հայաստանը կրկնապատկում է իր ուժերը Կոսովոյում. - Մենք այդ կերպ փորձեցինք ապացուցել, որ ինքնորոշման իրավունք ունի ոչ միայն Կոսովոն այլև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Եվ մենք ողջունում ենք այդ իրավունքը ձեռք բերելու նախաձեռնությունը… Բանակն ու մշակույթը երկրի լինելիության երաշխիքներն են: Ինչպես ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է ընդգծում մեր արժեհամակարգում անքակտելի են բանակ, մշակույթ, կրթություն և սպորտ հասկացությունները: - Կարծում եմ, որ բանակում իրականացվող դաստիարակչական, ռազմահայրենասիրական և կրթական գործընթացների հետ համատեղ անչափ կարևոր է մշակույթի, կրթության և սպորտի նախարարությունների հետ համագործակցությունը: Հայ երիտասարդին, հայ զինվորին պետք է դաստիարակել ռազմական ոգով ու հայեցի կրթությամբ, նրա հոգում սերմանել հայրենիքի հանդեպ սիրո ու պարտքի բարձր գիտակցում: Աշխատանքներ են ծավալվում նաև հայ սպաներին պատշաճորեն կրթելու և բանակը նոր որակի բարձրաստիճան զինվորականներով համալրելու ուղղությամբ: Ասել է թե` առաջնահերթային համարել հայրենի կրթական զինվորական օջախները բարձր հիմքերի վրա դնելու խնդիրը: Որոշ զորամասերում ավարտական դասարանների ծրագրերով զինծառայողների հետ ուսուցում էր կազմակերպվում£ Շարունակվո՞ւմ է արդյոք ուսուցումը. ինչպիսի՞ արդյունքներ են արձանագրվել. ¬ Պետք է փաստեմ, որ Բանակը համալրողների թվում երբեմն ոչ լիարժեք կրթություն ստացած տղաներ են£ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է և հրամայական նրանց ուսուցումը ավարտական դասարանների մակարդակով կազմակերպելու համար£ Եվ ընդհանրապես, զինակոչիկների մտահորիզոնը ընդլայնելու նպատակով նախատեսում ենք ավելացնել այն զորամասերի թիվը, որտեղ կարելի է ուսուցանել մեր զինվորներին£

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ