ՀՀ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը Շիրազին նվիրված շաբաթը համարեց այն բացառիկ միջոցառումներից մեկը, որի


- Թվում է, թե նախորդ տարիներին մենք դպրոցում կորցրել էինք կարևորագույն մի բաղադրիչ, սակայն Շիրազի դպրոց իմ այցելությամբ համոզվեցի, որ նվիրումով ու նպատակաուղղված աշխատանքի արդյունքում ոչ միայն կարելի է կորցրածը հետ բերել, այլև պահպանել դպրոցի հեղինակությունն ու այն բովանդակությունը, որ դպրոց է բերում երեխաներին£ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը դպրոցը համարեց օազիս Շենգավիթ համայնքում£ ¬ Սա մի յուրահատուկ կրթօջախ է, որն ազգային ոգու, ազգային ավանդույթների պահպանման ուղղությամբ եզակի աշխատանք է կատարում£ Երևանի քաղաքապետի, կրթության վարչության անունից շնորհակալական խոսք եմ ուզում ուղղել դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանին, նրա ղեկավարած կոլեկտիվին£ Իհարկե, տիկին Կիրակոսյանը համեստորեն նշեց, որ Շիրազի օրերին նվիրված միջոցառումը անցկացվում է քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ ջանքերով, սակայն ո՞վ չի հասկանում, որ աշխատանքների առյուծի բաժինն այս կոլեկտիվի ուսերին է£ Շենգավիթ համայնքի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը ևս չթաքցրեց հիացմունքը. ¬ Այսքան հանդիսատեսի ներկայությունը մեկ անգամ ևս վկայում է, որ դպրոցն ունի բարձր հեղինակություն և միավորում է ոչ միայն երեխաներին, այլև` ծնողներին ու համայնքի բնակիչներին£ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դպրոցի սաներին մաղթեց կանաչ ճանապարհ. ¬ Բանաստեղծի քնարը մեծ բավականություն պարգևեց բոլորիս£ Այսօր մեզանից յուրաքանչյուրը ունի անմեղության ու արդարության կարիք, իսկ այս երեխաները իրենց հոգու պոռթկումով, ասմունքով ու երգով լրացրին այդ պակասը` Շիրազի ոգեղեն խոսքը փոխանցելով մեզ£ Շնորհակալություն դպրոցի տնօրինությանը, որ այսքան մեծ ջանքեր է ներդրել և մենք ևս պետք է աջակցենք ու նպաստենք այս երեխաներին` արդարության զինվորներ դառնալու ճանապարհին£ *** Շիրազյան օրերի շրջանակներում դպրոցի աշակերտները եղան Ծիծեռնակաբերդում, այցելեցին մեծ բանաստեղծի շիրիմին£ Մասնակցելով ավանդույթ դարձած շարադրությունների, ասմունքի, կերպարվեստի աշխատանքների միջդպրոցական մրցույթներին, բարձր ցուցանիշներ արձանագրած աշակերտներն արժանացան պարգևների ու պատվոգրերի£ Ինչպես խոստացել էին համայնքի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանն ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը հաղթող երեխաները դատարկաձեռն չհեռացան... Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը, ով նաև շարադրությունների մրցույթի հանձնաժողովի նախագահն էր, գնահատանքով նշեց, որ Շիրազի անվան դպրոցի տնօրինությունն ամեն ինչ անում է մայրենի լեզուն անաղարտ պահելու համար£ ¬ Առհավատչյան` փետրվարի 21¬ին հանդիսավորությամբ նշվող մայրենի լեզվի պետական տոնն է£ Շուրջ 15 տարի ես մասնակցում եմ շիրազյան օրերին և ուրախութ յամբ պետք է փաստեմ, որ գնալով այն ավելի մեծ արձագանք է գտնում մայրաքաղաքի մյուս դպրոցների կողմից£ Լավրենտի Միրզոյանը Լեզվի տեսչության կողմից պատվոգրերով պագևատրեց դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանին և հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Մելքոնյանին£ Մանկավարժներ Հրաչյա Միրզախանյանը, Սուսաննա Մելքոնյանը, Հերմինե Հովսեփյանը և տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը արժանացան Շենգավիթի թաղապետա րանի պատվոգրերին£ Լեզվի պետտեսչության պատվոգրին արժանացավ նաև քաղաքապետարանի կրթության վարչության ավագ մասնագետ Անահիտ Մելքոնյանը£ Ի դեպ, երբ ավարտվել էին շիրազյան օրերի միջոցառումները, կրթօջախը նամակ ստացավ£ Պարզվեց, որ երևանյան իրենց հասակակիցների ուսանելի օրինակով, Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոցի աշակերտները ևս շիրազյան օրեր են կազմակերպել իրենց դպրոցում, լավագույն շարադրություններն ու նկարները ուղարկելով Շիրազի անվան դպրոց£ Սուսաննա Կիրակոսյանը, ողջունելի համարելով նմանատիպ արձագանք-նախաձեռնությունը, առաջարկով դիմեց ԿԳ նախարարությանը` Գյումրիի թիվ 19 դպրոցին պատվոգիր շնորհելու առաջարկով£ Ս. Կիրակոսյանը գնահատանքով է խոսում մանկավարժական կոլեկտիվի մասին£ Սերնդակրթության երախտավորներ, ովքեր ստանձնել են մատաղ սերնդի դաստիարակության պատասխանատու գործը£ Տնօրինուհին, սակայն, չի նշում այն առօրյա հոգսերն ու դժվարությունները, ինչի միջով անցնում է դպրոցը ներկայանալի տեսքն ու բովանդակությունը պահպանելու համար£ Անցյալ տարի որոշ բնակիչներ փորձեցին ոտնձգություն կատարել դպրոցի տարածքի հանդեպ£ Եվ երկար մաքառումների ու պայքարի գնով հաջողվեց կանխել անարդարությունը£ Տնօրենը շնորհակալությամբ է խոսում դպրոցի շահերի իրական պաշտպանների` քաղաքապետ Երվանդ Զախարյանի, փոխքաղաքապետ Կամո Արեյանի, ԿԳ նախարարության կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի մասին£ Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական երրորդ մրցույթում դպրոցի երգչախմբին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի երաժշտական ընկերության «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի դիպլոմը: Փաստաթղթում մասնավորապես ասված էր. «Սուսաննա Կիրակոսյանը արժանացել է «Լավագույն տնօրեն» անվանակարգին` Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում հրաշալի երգչախումբ ստեղծելու և պահպանելու համար»: …Հերթական գարունն է Շիրազի անվան թիվ 169 միջնակարգ դպրոցում£ Իբրեև առհավատչյա դպրոցի լինելիության` նորատունկ մշտադալար եղևնիներն են վեր խոյանում բակում£ Սիրելի շիրազականներ: Պատահական չէ, որ ես բոլորիդ շիրազականներ եմ անվանում: Նա , ով այսօր այս հարկի տակ է, իր մեջ կրում է մեծ բանաստեղծի մի մասնիկը: Ես շիրազագետ չեմ, բայց երագել եմ, որ այս կրթօջախում միշտ թևածի շիրազյան ոգին, իսկ մատաղ սերունդը միշտ դաստիարակվի հայրենասեր բանաստեղծի գաղափարներով: Իր ապրած տարիների նման բուռն ու անհանգիստ, որոնումներով ու կտրուկ անցումներով, վերելքներով ու կեռմաններով լեցուն էր Շիրազի ստեղծագործական ուղին: Արդեն 18 տարի է, որ ապրիլյան այս օրերը մենք շիրազյան հանճարի ոգեկոչմանն ենք նվիրում: Այսօրվա ցերեկույթը միայն սկիզբն է շիրազյան օրերի: Շիրազյան անմար շնչով են հագեցած նաև մյուս օրերը. մեծ հայրենասերին նվիրված շարադրությունների մրցույթ, պաստառների ու նկարների ցուցահանդես, Շիրազի ստեղծագործությունների հիման վրա գրված երգերի ունկնդրում, ասմունքի երեկո, այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և Ծիծեռնակաբերդ, ուր հաճախ էր մեծ բանաստեղծը բարձրաձայնում անտարբեր աշխարհի ու մարդկանց քարացած սրտերի մասին: Մենք ուզում ենք, որ մեծ հայրենասերի անվան կրթօջախի սաները դառնան մասը այն բռունցքի, որ այդ օրը կազմում է հայ ժողովուրդը, նաև հնչեցնեն այն բողոքը, որ անգամ իր մահվանից հետո շարունակում է հնչեցնել Շիրազը... Հնչեցնել ու հավատալ, որ մի օր աշխարհը բացելու է իր աչքերը: ... Այս ամենն անելու պարտադրանք չկա, կա սեր ու նվիրում .. . Մեծարանքի ու գնահատանքի բարձրագոչ խոսքեր այստեղ պետք չեն: Շիրազին մատուցած լավագույն հարգանքը լավ գործն է հայրենիքի ու սեփական ժողովրդի համար: Այո, մենք գործով պետք է ապացուցենք, որ մեծ բանաստեղծը միշտ մեզ հետ է, որպես բարի խորհրդատու, որպես լավ ուսուցիչ: Այսօր, մենք` մեծ Վարպետի անունը կրող դպրոցի մեծ ու փոքր շիրազականներս, ուզում ենք վերստին հիշել մեծ քերթողի պատվիրանները, լռելյայն հոգու խորքում ի մի բերել, թե որոնք ենք կատարել, և որոնք են դեռևս մնում անկատար և լծվենք նրա պատվիրանների կատարման գործին: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այստեղ են, այս հարկի տակ, ովքեր հարգել են մեզ և Մեծ Շիրազի հիշատակը: Շնորհակա լություն Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությանը, շնորհակալություն բոլոր ուսուցիչներին, որ մեծ սիրով կազմակերպել են այս ամենը:

Սուսաննա ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ