Համադասարանցիների հետ Սոսո Պավլիաշվիլիի կերուխումն ավարտվեց… ոստիկանության այցով:


Թվում էր` արտառոց ոչինչ չի կարող լինել: 26-ամյա բաժանումից հետո հավաքվել էին դպրոցական ընկերները` հիշելու անհոգ տարիները, առաջին ուսուցչուհուն: Եկել էին Վրաստանից, Միացյալ Նահանգներից ու նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքներից և, իհարկե, ընտրել էին էլիտար ռեստորաններից մեկը: - Ես վաղուց էի ուզում բոլորին հավաքել մեկտեղ,- խոստովանել է Սոսոն:- Այնքան երջանիկ եմ, որ վերջապես հաջողվեց: Ժամանակը մեզ բոլորիս ցրել է, բայց յուրաքանչյուրի մասին հուշը պահպանվել է ողջ կյանքում: Երբեմնի համադասարանցիները հանդիպման երջանկությունը կիսել են ազգային խոհանոցի խորտիկների առատությունից «պայթող» սեղանների շուրջ: Առողջության համար կենացներ են խմել «Սոսո Պավլիաշվիլի» կոչվող գինով, որ երգիչն ինքն է պատրաստում: Գետի նման հոսել են կենացները` իսկական վրացուն վայել աղմուկ-աղաղակով, իրար ուսերի բարեկամաբար թմփացնելով: Կրքերի շիկացման պահին, սակայն, ռեստորանի այցելուներից մեկի նյարդերը չեն դիմացել նրանց աղմուկին: Ինչպես հետո Սոսոն է հավաստիացրել` այդ այցելուին թվացել է, թե կռիվ է բռնկվելու և դիմել է ռեստորանի պատասխանատուին: Հյուրերի աղմուկներին վարժված այդ պատասխանատուն փորձել է հանգստացնել սթափությունը չկորցրած այդ քաղաքացուն: Վերջինս, սակայն, որոշել է` մեղքից հեռու` հեռանալ ռեստորանից: Հեռացել է ու… ահազանգել ոստիկանությանը: Բարեբախտաբար` հասարակական կարգի պահապանները րոպեների ընթացքում հասկացել են ամեն ինչ և հեռացել` չխանգարելով կարոտած համադասարանցինե րին` շարունակելու կերուխումը: