Ազգային արժեքների հանդեպ սրտացավ բարոյականությամբ


Բեմադրարվեստի գործիչների ստեղծագործական աշխատանքում մշտապես առաջնային խնդիր է միատեսակության հաղթահարումը£ Հատկապես այն դեպքում, երբ թեմատիկ ընտրությունը տվյալ ստեղծագործողի մշակութային նախասիրություններից է բխում£ Սակայն Ժիրայր Դադասյան արվեստագետի ստեղծագործական գունապնակում, բարեբախտաբար, բացակայում է միօրինակության երանգը£ Իր նախորդ` «Շերանիկ» բեմադրությամբ նա մեզ արդեն ծանոթ էր` որպես միջնադարյան Հայաստանի մշակութային արժեքներ բեմավորող£ Եվ այս անգամ էլ անդրադառնալով նույն ժամանակաշրջանին` ռեժիսորը վարպետորեն կարողացել է շրջանցել կրկնվելու վտանգը£ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք Ծաղկանց» վիպակի բեմապատումը բեմադրիչը հեղինակի դիպաշարային զարգացումները վերարտադրում է իր մտահղացումների զուգորդմամբ. Միջնադարյան հայկական բարձրաքանդակ` Մարդու, Առյուծի, Ցուլի և Արծվի միֆական կերպարներով, որոնք խորհրդանշում են չորս ավետարանիչներին£ Բարձրաքանդակը կենդանանում է, որպեսզի պատմի մեզ Գրքի ու Գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների մասին£ Փոքրիկ պոետը, որը Կոստանդին Երզնկացու բեմական կերպավորումն է, ծանոթանում է Հայոց այբուբենին և սկսում է գրել ծաղիկների մասին իր գիրքը£ Գիրք, որն ապաքինում է փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը,և երիտասարդ կինը բացահայտում է Գրքի խորհուրդը£ Ապա այն մշտական հանգրվան է գտնում Մատենադարանում£ Առաջին իսկ տեսարանից զգացվում է` երաժշտության, բեմանկարչության և զգեստավորման ներդաշնակումը ռեժիսորական մտքի հետ£ Բազմաբովանդակ և հոգեհմա է Վահան Արծրունու երաժշտական ձևավորումը. վերջինս, իր ստեղծած կամերային վոկալ երաժշտությամբ մեր երգարվեստը շնորհազարդող հանճարի` Կոմիտասի բանաստեղծությունները վերածել է ներկայացման ողջ ընթացքը զարդարող իրարահաջորդ գոհարաշարի£ Մեղեդայնությունը համահունչ լինելով «Սևազգեստ Արևի» ոճի հետ` էլ ավելի օրգանական է դարձնում բեմադրության գաղափարահոգեբանական պատկերը£ Մնջախաղին բնորոշ տարաբնույթ և հնարամիտ է Անուշ Ստեփանյանի բեմանկարչական աշխատանքը£ Չորս խորանարդներից բաղկացած քառադեկորը մերթ Թորոս Տարոնեցու (Մշեցի) նկարազարդած խորանն է խորհրդանշում, մերթ` հայկական կարպետներով զարդարված արվեստի տուն, մերթ էլ` Նարեկացու «Մատյան»¬ի չորս տողերը հառնեցնում£ Ի դեպ, Նարեկացու տողերն անընթեռնելի են նույնիսկ առջևի շարքերում նստած հանդիսատեսի համար£ Մինչդեռ առանց դրանց ընկալման մի տեսակ իմաստազրկվում է այդ տողաշարի ներկայությունը£ Հատկանշական է Լիլիթ Ստեփանյանի նրբաճաշակ զգեստավորումը£ Պոետի (Զվարթ) հանդերձանքը տրամադրող է. գունային նախապատվությունները հարմարեց ված են սերը այլաբանորեն գովերգող Երզնկացու արտահայտչամիջոցներին£ Հավաստի է նաև հոգևորականի հագուստը, բայց շատ ավելի կատարյալ է դերասանուհիների քառյակի զգեստավորումը£ Հարթաքանդակների հետ գունային նմանություն ունեցող այդ բալախոնները, ձուլվելով աղջիկների ձեռքերին և դիմագծերին, ինքնաստեղծ, անձեռակերտ նմուշներ են հիշեցնում£ Սակայն տեսարանավրեպ է կերպարակից քառյակի աչքերից դեպի քունքերը ձգվող գրիմավորումը£ Մանրանկարչության նախշերի աբստրակցիոն վերարտադրությամբ գունազարդված սեղմիրանների պարագայում դիմաներկումը գունախռիվ նախշազարդերի բնաբուխ շարունակությունն է դառնում£ Իսկ բալախոնների դեպքում ակնաշպարումը դարձյալ ժամանակավրեպ է, ուստի և անհարիր£ Ինչ վերաբերում է ռեժիսուրային, ապա ի տարբերություն նախորդի, այս բեմադրությունն ավելի պարզ է. բացակայում է ստվերների թատրոնի տարրը, և նորամուծությունների առումով բեմադրիչը բավական համարձակ լուծումներ է գտել£ Առաջինը` տիկնիկային թատրոնի պատվաստումն է, որ կարող էր չսինթեզվել ծպտյալ ժանրի հետ` հանգեցնելով թատերազրկության£ Սակայն հոգեվերլուծական սահուն անցումները ութ տիկնիկների գործունեությունը վերածում են տիկնիկային մնջախաղի£ Երկրորդը` ժամանակակից մուլտիմեդիա համակարգի ներմուծումն է, բեմական խաղի և էկրանավորման համադրումը£ Այն էլ` «ուղիղ էկրանավորման» պարագայում, երբ պլաստիկական վճիռները միաժամանակ տեսնում ես երկու դիտանկյունից, ինչին վարժված չեն մեր դերասանները£ Արդյունքում առաջանում են կոլեկտիվ խաղի անհերքելի թերացումներ£ Այբուբենի էկրանային ցուցադրումը տեսարանի եզրափակումից ավելի վաղ է ընդհատվում£ Բացի այդ, այլաբանական խորհրդանիշերը ներկայացնելիս անսամբլայնության խաթարումը խախտում է բեմավիճակի պլաստիկ ներդաշնակությունը£ Այսուհանդերձ, անկարելի է չառանձնացնել այբուբենի` արվեստող տեսարանը£ Մաշտոցի հրաշակերտումի նմանօրինակ նրբահնար մեկնաբանությունը ևս մեծ հավաստիքն է Ժ. Դադասյանի ինքնահատուկ ձեռագրի£ Եվ թող մեծաբանություն չթվա, բայց Հայոց այբուբենը կերտող էկրանային մնջախաղը միջազգային ասպարեզում հայկական մնջախաղի այցեքարտի մեծ հավակնություն ունի£ Գաղտնիք չէ, որ մնջախաղի թատրոնը իր էությամբ ինտելեկտուալ է և շարքային հանդիսատեսի համար` ոչ միշտ հասկանալի£ Այդօրինակ դրսևորում է «Ճանապարհ» երգի ինքնատիպ բեմավորումը. մի տեսարանը միաժամանակ երկու բեմավիճակն է ընդգրկում£ Այսինքն, ստիպված ես տրամաբանությունդ երկու մասի բաժանել` բեմական եղելությունն ամբողջապես ընկալելու համար, կամ էլ ներկայացումը մի քանի անգամ պետք է դիտես£ Առավել արհեստականացնող վրիպում է առաջին տեսարանում հոգևորականի հեռացումը£ Անհասկանալի է, թե կենդանացած հարթաքանդակներով զմայլված հոգևորականին ի՞նչն է դրդում տեսարանի գրեթե վերջնամասում հեռանալ` մոռանալով իր հիացմունքը£ Սակայն վերջինիս մուտքով համեմված երկրորդ տեսարանի սկսվածքը պարզորոշ է դարձնում, որ այդ անհաջող հնարքը նպատակաբանութ յան արգասիք է` տեսարաններում դերասանի գործողությունները տրամաբանության «թելով» իրար ագուցելու փորձ£ Ի դեպ, հոգևորականը մի քանի խորհրդանիշերի հավաքականությունն է. և° վիպակի վանահայրն է, և° վերջինիս երկնած Գիրքը, և° Տիրոջ Միածին Որդին£ Դերակատարը` Յուրա Կոստանյանը, դեռ մնջախաղային հայկական անդրանիկ «Շերանիկ» ներկայացմամբ ապացուցել է, որ իր արտաքնային և դերասանական տվյալները բավարարում են հոգևորականի կերպարի մարմնավորմանը£ Ճիշտ է, երիտասարդ կնոջ և գրքի տարերային հատվածում նրա փոթորկալի տարուբերումները աշխատանքային պարտքը կատարող դերասանի տպավորություն են թողնում, բայց անկարելի է մոռանալ երիտասարդ պոետի և գրքի առճակատման տեսարանը£ Արժանահիշատակ է Զվարթի դերակատարի սեռի հակոտնյան իր կերպարի հետ£ Հայ թատրոնի ուղեծրում արական սեռի կերպարների կանանց դերակատարումները սերնդեսերունդ փոխանցվող բարի ավանդույթ է դարձել£ Թատրոնի պատմության էջերից բոլորիս ծանոթ Սիրանույշի փայլուն Համլետից, Վ. Վարդերեսյանի Ջոնիից, Աննա Էլբակյանի 13-ամյա Թոմից հետո իր արվեստով քիչ է զիջում Նարինե Եդիգարյանի Զվարթը£ Մեծամասամբ հստակորեն պատկերացնելով չարաճճի տղայի ներաշխարհը` դերասանուհին առանց բռնախաղի բացում է կերպարի թատերային ծալքերը£ Իսկ վերապահումներն առնչվում են քայլվածքին, որը երբեմն վերածվում է մնջախաղի դերասանի պլաստիկայի£ Բացթողում է նաև հավատ չներշնչող ուշագնացությունը£ Գլխավոր վրիպումը, թերևս, մուտքի տեսարանում էր. երբ տիկնիկով անբնական «չլոցի» խաղացող չորս աղջիկներին նա մտախաբում է իր օձաճապուկ գոտեխաղով, ու հանկարծ որոշում է այդ խեղճ «օձին» դաշույնի պես մի ձեռքից մյուսը գցել` այն էլ երկու անգամ£ Մինչդեռ աղջիկները դեռևս օձից են վախենում£ Դերակատարման որակական երկակիությունից անմասն չեն մնում նաև քառյակի կերպարակից անդամները£ Գրեթե ողջ ներկայացման ընթացքում ինքնամփոփ, կաշկանդված էր Մարգարիտա Առաքելյանը£ Բացառությամբ, իհարկե, սիրային զույգի տեսարանից£ Ծնրադիր աղջկա հուզումնածվատ դեմքի արտահայտությունը բնախոսում է միջնադարում ապրող պարմանուհու սիրո մասին£ Այլ է Իննա Հախնազարյանի խաղաոճը£ Նրա կերպարանավորումն ավելի գունեղ է տիկնիկային մնջախաղի տեսարանում£ Ավա°ղ, շարունակության մեջ դերասանուհին «ուղղում է իր սխալը». իր իսկ ձեռքով վերացնում է հոգեպարար պատրանքը` բազմաողբ գրքի տողերը շարակարգելիս: Նարեկացու աղերսամատյանի խորախորհուրդ տողերի դառնահեծությունն է ընդգծում Աննա Գասպարյանի հայացքը£ Սակայն «Ճանապարհ» երգի բեմավորման տեսարանում նրա պատկերած թևաբեկ թռչունը հեռու է արծիվ լինելուց£ Որքան էլ թատրոնը պայմանական արվեստ է, այնուամենայնիվ, չի ներում ճշմարտացիությունից շեղումը£ Ահա թե ինչու Շուշան Սարգսյանի մազերի բազմերանգութ յունը, ժամանակագրական առումով, չէր «հաշտվում» միջնադարյան Հայաստանի մթնոլորտի հետ£ Առավել ևս` Քրիստոսի և Տիրամոր տեսարանում, քանզի դժվար թե 33 թվականին Աստվածածնի վարսերը գունախռիվ լինեին£ Եթե դերի պատասխանատվությունն ես ստանձնել, ապա պարտավոր ես կերպարի հավատընծայությանը հարմարեցնել նաև արտաքինդ£ Փաստորեն, ռեժիսորական և դերասանական աշխատանքների համադրումը դիտարկելիս, ակներև է սիմվոլիստական թատրոնի ոճում առանցքային հոգեվերլուծութ յան գործոնը£ Ավելի պարզ` Մնջախաղի թատրոնի գեղագիտական տարատեսակը ռեալիզմով լցոնված սիմվոլիզմն է, ինչը դյուրըմբռնելիություն է հաղորդում բեմականացումներին£ Ինչևիցե, խորհրդապաշտության իրապաշտական մեկնություն հանդիսացող ներկայացման հեղինակին արժանահատույց լինելու նկատառումով, հարկ է փաստել, որ այս բեմադրությունը Ժիրայր Դադասյան արվեստագետի տաղանդի բացահայտման յուրօրինակ փորձաքար է, որը նաև ճշմարիտ մտավորականի ներաշխարհն է երևակում£ Առավել ևս` ազգային արժեքների հանդեպ սրտացավ բարոյականությամբ£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ