Հանուն փետրավորների


Ամերիկյան Նյու-Յորք նահանգում որոշել են մարել փողոցների լուսավորությունը` թռչունների չուն անվտանգ դաձնելու բնասիրական մղումներով:

Մասնագետների գնահատմամբ` արհեստական լուսավորության պատճառով տարեկան «զոհվում» է մոտ 1 միլիարդ թռչուն: Եվ այսուհետ նահանգի ողջ տարածքում ոչ հիմնական փողոցների լուսավորությունը կանջատվի գարնանն ու աշնանը, երբ չվող թռչունները հեռանում են տաք երկրներ և ետ վերադառնում (տեղեկացրել է BBC-ն):

Խնդիրն այն է, որ միլիոնավոր փետրավորներ անցնում են Նյու-Յորքի նահանգով` դեպի, այսպես կոչված, Ատլանտյան «չվուղի»: Արհեստական լուսավորությունը հաճախ շփոթեցնում է թռչուններին, և նրանք սեպվում են պատուհաններին, պատերին կամ լուսարձակներին:

Ի դեպ, թռչունների պաշտպանության յուրօրինակ քարոզչություն կարելի է համարել ՄԱԿ-ի փոստային վարչության թողարկած նամականիշները` նվիրված բուսաշխար հի և կենդանական աշխարհի անհետացող ներկայացուցիչների պաշտպանությանը: Այս անգամ այդ նամականիշները պատկերում են դրախտային թռչունների 12 տեսակներ: