ՔԱՄԻՆ ՓՉՈՑ Է թեկուզ հեղափոխական


Հայաստանյան ընդդիմությունը բոլոր ժամանակներում ապրել է հեղափոխության մերթընդմերթ թեժացող ու մարող, բայց մշտառկա երազներով ու մշտապես երազախաբ է եղել£ Մերոնք, տարվելով ուկրաինական, վրացական ու վերջապես նաև ղրղզական խռովությունների հովերով, այս ու այնտեղ տեղի ունեցածի հայկական կատարումն են երազել... Թեկուզև այդպես էլ չիրականացած ու նաև անիրականանալի, բայց ցանկությունն այդ որքան բնական, նույնքան էլ անտրամաբանական է£ Կարելի է պատկերացնել, որ դժվար է անտարբեր ձևանալ ու գոնե բարի նախանձով չնայել նրանց, ում պարագայում մեկ օրում, մի քանի ժամում տեղի է ունենում այն, ինչը հայրենի ընդդիմության պարագայում արժեցել է կորսված տասնամյակ ու երբևէ կյանքի կոչվելու հեռանկարն անգամ չունի£ Այնպես որ, սույն անհեթեթ երազանքի օտար կատարման ամեն մի թարմ օրինակ արմատականների շրջանում թարմացնում է հեղափոխական «ախորժակը»` միաժամանակ փաստելով դրա անհեռանկարայնությունն ու մերժելի լինելը£ Որքան էլ մտովի մանևրենք հայկական հեղափոխության ապագային, այդպես էլ հնարավոր չի դառնա փոքր¬ինչ լրջությամբ վերաբերվել£ Խնդիրն այն է, որ այս պարագայում ամեն ինչ անուրջների հարթությունում է տեղի ունենում, և, դիցուք, ղրղզական քամիները անկախ ցանկության չափից կամ դրա բացակայությունից` միևնույն է, Հայաստան հասնել չեն կարող£ Արժե վերհիշել, որ անգամ վրացական «սահմանակից» քամիները հայկական վարդերն այդպես էլ հեղափոխության խորհրդանիշերի չվերածեցին£ Ինչ¬որ առումով հայրենի ընդդիմությունը ազդվելով ղրղզական տարերքից` կարող է այս մի անհաջողությունը նույնպես սեփական դժբախտությունների շարքը դասել` համարելով, որ երբևէ նման եղանակով իշխանափոխության նախադեպ Հայաստանում տեղի չի ունեցել£ Բայց խնդիրն այն է, թե նախադեպի չգոյությունը արժե արդարացնե՞լ, թե՞ հակառակը£ Արմատականներին իհարկե միայն վերջնարդյունքն է հետաքրքրում, ու հիմա թե երբևէ` մարտի 1¬ի կրկնություն, բնականաբար, որևէ մեկը չի ցանկանա... Բայց հին ու նոր վարդերն ու կակաչներն ի վերջո ընդվզումների էպիկենտրոններում իրենց գինն են ունեցել, ու հենց այս առումով ղրղզների օրինակը կամ նախադեպը ամենաանցանկալին է£ Ամենաթանկ գինը (եթե միայն մարդկային զոհերն ու ներկայիս անկառավարելի քաոսը հաշվի առնենք) հենց այստեղ են վճարում և այս ժողովրդի հետ տեղի ունեցածի մասին ոչ թե երազել, այլ ամեն գնով խուսափել ու երբևէ մարտի 1¬ը չկրկնելու համար աղոթել է պետք£ Մի պարզ դիտարկում. ղրղզների կյանքը հիմա՞ է խաղաղ ու ցանկալի, թե՞ նախքան հեղափոխությունը... Հարցադրումն ինքնաբերաբար է պատասխան գտնում, ու դեռ անհայտ է, թե որքա՞ն կպահանջվի նախկին կայունությունն այստեղ վերագտնելու համար£ Մանավանդ` եթե հաշվի առնենք հաճախակիացած պնդումները և առավել ուշադիր դիտարկենք այս հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները, մեծ է հավանականությունը, որ քաոսն այստեղ կպահպանվի տևական ժամանակ£ Ու, բնականաբար, առավել անհեթեթ վիճակում են այն զանգվածները, որոնք այստեղ նույնպես գործիք դարձան` իբր հանուն երկրի ու ժողովրդի բարեկեցության պայքարով, բայց հաշված օրերի ընթացքում և պարզ դարձավ, որ... տակավին անհայտ են ղրղզական հակամարտության իրական շարժառիթները£ Թեև եթե ուկրաինական ու վրացական նախադեպերն էլ գումարենք, ապա առավել տեսանելի կդառնա, որ հեղափոխությունները դրանց առաջնորդներին միգուցե ինչ¬ինչ ընծաներ տալիս են, բայց զանգվածները, որպես կանոն, ոչինչ չեն շահում£ Իսկ թե այս առումով ինչ է մտածում հայրենի ընդդիմությունը, բնականաբար չի բարձրաձայնվում£