ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


n Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ շարունակում են ստահոդ, կեղծ տեղեկություններ տարածել հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածված տեղեկությունները, թե ապրիլի 26-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում խախտել են հրադադարի ռեժիմը և Շավարշավան, Բերքաբեր գյուղերի դիրքերից գնդակոծել են ադրբեջանական հենակետերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը: n ԵՐԵԿ ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում ԵԱՀԿ առաքելության կողմից անցկացվեց սահմանագծի հերթական դիտարկումը: