«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ» Հակագործողություն


Այնպես էր ստացվել, որ ծառայում էի գնդի շտաբում և օգնում էի շտաբի պետին (շտաբում կար մեկ սերժանտի հաստիք)£ Ծառայության բերումով տեղեկանում, մշակում և փոխանցում էի զանազան տեղեկություններ` այդ թվում գաղտնի£ Հերթական տեղեկատվությունը համընկավ այն օրվա հետ, երբ զորամասի պատասխանատուն էր շտաբի պետը` փոխգնդապետ Ժ. Ավետիսյանը£ Ռադիոհետախուզությունից հայտնում էին, որ հակառակորդի հաղորդումները որսալուց ֆիքսվել է ծածկագրված հրահանգներ, որի վերծանումից պարզվել է, որ թշնամին դիվերսիոն գործողություն է իրականացնելու մեր թիկունքում£ Տվյալ դեպքերում զորամասի պատասխանատուն զեկուցում է վերադաս հրամանատարությանը և ձեռնամուխ է լինում որոշումները իրականացնելուն£ Արդեն նշեցի, որ պատասխանատուն շտաբի պետն էր` զորամասի երկրորդ դեմքը£ Վերջինս գաղտնի խորհրդակցություն հրավիրեց` քննարկելով հակագործողության մանրամասները£ Որոշվեց մարտական հենակետերում ուժեղացված ռեժիմի չանցնել և թույլ տալ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը, որպեսզի ձերբակալվեն ու հետագայում փոխանակվեն մեր գերիների հետ£Հակահետախու զությունն անցավ գործի£ Զորամասի հերթապահին հատուկ հրահանգ չտրվեց, և գնդում, ըստ կարգի, հայտարարվեց քնի ժամ£ Ես շտաբի պետից հրահանգներ ստացա և մեկնեցի պաշտպանական շրջանի հրամանատարական դիտարկման կետ£ ՀԴԿ հերթապահին փոխանցեցի հրահանգներ և զեկուցեցի, որ օգնելու եմ նրան£ Հրամանատարական կետը գտնվում էր երկրորդ գծում և վերահսկում էր առաջին գծի մարտական ծառայությունը£ Հրամանատարական կետի և առաջին գծի միջև կապ էր ապահովում կապի N հենակետը£ Ես կապի եմ դուրս գալիս և կապավորին հրահանգում եմ կապ հաստատել N դիրքի հետ. բայց հեռախոսից այն կողմ լսվեցին կրակոցներ, ու կապավորի հետ կապս ընդհատվեց£ Իմ կանչերը մնացին անպատասխան£ Կապվեցի շտաբ և զեկուցեցի... ու քարացա. կապի նույն հենակետում տվյալ պահին ծառայություն էր իրականացնում եղբայրս£ Շտաբի պետից թույլտվություն խնդրեցի մեկնելու կապի N հենակետ, սակայն կտրուկ մերժում ստացա և հետ կանչվեցի շտաբ£ Գիշերը կիսվել էր£ Հաղորդակցությունը կապի N հենակետի հետ վերականգնված չէր£ Հակառակորդի հետախույզներն անցել էին շփման գիծը£ Ես այլևս ինձ չէի տիրապետում, քանի որ եղբորիցս լուր չունեի£ Շտաբի պետին խնդրեցի թույլ տալ դիրքեր մեկնելու, սակայն դարձյալ մերժեց£ Ես որոշեցի ինքնագլուխ գնալ, բայց շտաբի պետը զինվորական դատարանին հանձնելու սպառնալիքով ինձ հրամայեց չգնալ£ Հետո, տեսնելով իմ հոգեվիճակը, նա ասաց` լա¯վ£ Ես ուրախացա, բայց նույն պահին հիասթափվեցի£ Նա մոտեցավ չհրկիզվող պահարանին, վերցրեց ատրճանակը, ապա կարգադրեց, որ պատրաստեն մեքենան£ Շտաբի պետը մեկնեց դիրքեր£ Անցավ տանջալի երկու ժամ£ Ռադիոկապով շտապ բուժօգնության կանչ ստացվեց. բուժօգնությունը պետք էր կապի N հենակետին£ Զորամասի հերթապահից ստացա ինձ ամրակցված զենքը և բուժկետի «ձԸի»¬ով գնացի դիրքեր£ Ճանապարհի կեսն անցել էինք, երբ հրահանգվեց կանգ առնել և մեքենայի լույսերն անջատել£ Սա արդեն նյարդեր փորձելու հրաման էր, մեքենայից դուրս եկա և ուզում էի ոտքով առաջանալ, սակայն բժիշկն աղերսեց, որ «գլխին չսարքեմ»£ Ստիպված վերադարձա զորամաս£ Ապրումներս ու ենթադրություններս աննկարագրելի էին£ Լույսը բացվեց£ Շտաբի պետը վերադարձավ և տառապալից գիշերից հետո «արձակուրդ» տվեց ինձ` բարձրանալ դիրքեր և տեսնել եղբորս£ Թեև հակագործողությունը մասամբ էր ստացվել, բայց ես ուրախ էի եղբորս, ոտքը կոտրած կապավորի, խրամատներում կանգնած զինվորների, շտաբի պետի համար, ով ինձ թույլ չտվեց, բայց ինքը գնաց... Իսկ ի՞նչ էր կատարվել գիշերը. եղբայրս կապի N հենակետից 150-200 մետր հեռավորության վրա վերականգնելիս է եղել մարտական հենակետի հետ կապի կտրված լարը£ Մթության մեջ նշմարում է ստվերներ, նշանաբառ է հարցնում և պատասխան չստանալով կրակահերթ է բացում£ Տնակում գտնվող զինվոր¬կապավորը լսելով կրակոցները` դուրս է գալիս և վազելու ընթացքում ընկնում է տանկային խրամատի մեջ ու կոտրում է ոտքը£ Շտաբի պետը հանդիպում է մեր հետախույզների հետ և զգալով, որ թշնամին շփման գիծն անցնելուց հետո ուղղությունը փոխել է` շտապում են կապի N հենակետ, գտնում են ոտքը ջարդված կապավորին և բուժօգնություն են պահանջում, սակայն հետո, հակագործողության իրավիճակից ելնելով, հետաձգում են «վիրավորի» տարհանումը£ Եղբայրս մոտակա մարտական N հենակետից օգնություն է խնդրում, և հակառակորդի հետախույզներին ստիպում են բացահայտվել ու փոխհրաձգության բռնվել£ Մեր հետախույզները մոտենում ու ուժեղացնում են կրակը£ Թշնամին պաշտպանվելով նահանջում է£ Վիրավոր հակառակորդը գերի է հանձնվում, սակայն վիրահատության ժամանակ մահանում է£ Ամեն ինչ լավ էր ավարտվել` շտաբի պետի գործողությունների շնորհիվ, որը ցավոք չեմ կարող նկարագրել£ Հ. Գ. Այս նյութը հրապարակելով` ուզում եմ հարգանքի հավաստիք հայտնել փոխգնդապետ Ժորա Ավետիսյանին, ով այն ժամանակ ուներ քառասուն տարիների սպայական փորձ և մասնագիտական բարձր հատկանիշներ£ Ընդամենը պետք է սրտացավ մոտեցում Վեհաշուք արտաքինով ու նրբագեղ կազմվածքով մի գեղեցկուհի, ով չնայած տարիների աննրբանկատությանն ու ժամանակի անողոքությանը, շարունակում է գերել անցորդներին…Ահա այսպես, Ստեփանակերտի կենտրոնում հաստատված մի շինություն, որի պատերը չնայած խամրել էին ջերմության կարոտից, որի դռների ճռռոցը կարծես թե աղաղակում էր անարժան վերաբերմունքի ցավից, շարունակում էր խորհդավոր մի ուժով դեպի իրեն ձգել հատուկենտ սիրահարներին` արվեստի սիրահարներին, քանի որ այստեղ է տեղակայված արվեստի դարբնոցը` մշակույթի տունը… 1938 թվականին Երևանից Ստեփանակերտ է հրավիրվում երիտասարդ բալետմայստեր Սերգեյ Խաչատրյանը: Պարարվեստի հմուտ վարպետն առաջինը բացում է պարի, այնուհետև նաև վոկալի, երաժշտական գործիքների ստուդիաներ: Այսպես հիմնադրում է մշակույթի տունը, որը դառնում է շնորհաշատ պատանիների ու պարմանուհիների կրթարանը: Այստեղ ստեղծված էին նաև հնարավորություններ այն երիտասարդների համար, որոնց նախասիրություները կապված էին արհեստի հետ: Կոշկակարության, կար ու ձևի խմբակներում հետագա մասնագիտական հմտություն են ստացել բազում արհեստավորներ: Մի խոսքով, մշակույթի տունը զբաղմունք էր ստեղծում դպրոցականների համար, կտրելով նրանց փողոցներում անիմաստ թափառումներից, մյուս կողմից հանրակրթական դպրոցի շրջանավարտը, բացի ատեստատից, իր ձեռքի տակ ունենում էր նաև որևէ մասնագիտության վկայական: Իրերի բնականոն ընթացքը խաթարվեց 88-ին, երբ սկիզբ առավ ազատագրական պայքարը և տունն այս դարձավ ապաստարան մայրաքաղաքի բնակիչներից շատերի համար: Չանդրադառնալով պատերազմի դաժան տարիներին, պարզապես ասենք, որ մշակույթի տան դռները գոցված մնացին մինչև 90-ականների վերջերը, սակայն դրանից հետո էլ կրթարանը չկարողացավ վերգտնել իր նախկին համբավը…և պարզ չէ, թե ինչ կլիներ արվեստի այս օջախի ճակատագիրը, եթե չիրականանային արմատական փոփոխություններ: Մոտ հինգ ամիս առաջ Մշակույթի տան նորանշանակ տնօրեն Ռաֆայել Ավանեսյանի հոգատար ձեռքը առաջին անգամ հրեց ու բացեց անշարժությունից կարծրացած դռները…Կարճ ժամանակում հաղթահարվեց երկար տարիների թմբիրը, վերակենդանացավ մշակույթի օրրանը…Անհավատալին շատերի համար դարձավ շոշափելի, և այսօր միջանցքում տարածված «գույնզգույն» ու «գեղարվեստական» աղմուկը, որը հորդում է դասարանների դռների հետևից, վստահության հիմքեր է տալիս մտածելու, որ շատ կարճ ժամանակ անց, կրկին անգամ մշակույթի կենտրոնում կհայտնաբերվեն նոր Ռոբերտ Գրիգորյան, Նաիրուհի Ալախվերդյան, Էլմիրա Առստամյան, Վլադիմիր Օվչյան, Աշոտ Բաբայան, Վլադիմիր Արզումանյան և ուրիշներ… Ընդամենը պետք է սրտացավ մոտեցում և աշխատանքային մոդուլ, -համեստաբար ասում է Ռաֆայել Ավանեսյանը: -Այսօր Դուք նորից ձեր ծննդավայրում եք: Ինչը Ձեզ բերեց Ստեփանակերտ: -Կարոտը ծնողներիս հանդեպ: Ինձ հանգիստ չէին տալիս այն մտքերը, որ պետք է գտնվեմ նրանց կողքին: Եվ եկա: -Եկաք և հոգատարության տակ վերցրիք մշակույթի ոլորտի ամենախղճուկ, անդամալույծ օղակը: Սա արկածախնդրություն է, թե՞ հիմնավորված համարձակություն: -Այն, ինչ տեսա այստեղ, դուրս էր բոլոր պատկերացումների շրջանակներից: Միաժամանակ, համոզված էի, որ կարող եմ շտկել բացթողումները, վերակենդանացնել իմ հայրենակիցների համար սիրված օջախը: -Հատկանշականն այն է, որ Դուք, լինելով նորամուծությունների սիրահար, ավանգարդիստ, միաժամանակ համոզված եք ազգային արժեքների պահպանման, երիտասարդ սերնդին ազգայինին համահունչ դաստիարակելու անհրաժեշտության մեջ: - Նախ ասեմ, որ ես դեմ եմ կրկնություններին: Պետք է ստեղծել նորը, միաժամանակ պահել-փայփայել այն, ինչ ունենք, ինչը մեզ է փոխանցվել մեր նախնիներից, ասենք` «Դերունց ձորը», «Խընեցեն», «Տասնչորսը» և այլն: Նպատակ ունեմ նաև կենդանություն տալ մոռացված ժողովրդական գործիքներին և շուտով` մասնագետներ գտնելուց հետո, կբացենք ուդի, քամանչայի դասարաններ: Նոր նախագծերի շարքում արդեն կայացած է նաև «Ես»-ը, որը հումորային ծրագիր է: Նախագիծը կազմելիս չկա՞ր մտավախություն, որ այն կմատնվի անհաջողության, քանի որ հումորը բավականին բարդ ժանր է: Միայն մեր բարբառն այնքան խայտաբղետ է, որ կարելի է անվերջանալի հումոր անել… -Ինչ հեռանկարներ ունեն ձեզ մոտ ուսանող շնորհաշատ սանիկները: -Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Արցախը հարուստ է տաղանդներով: Համոզված եմ, որ մեզ մոտ ևս կան շնորհալի սաներ, որոնց պետք է հայտնաբերել և օգնել դեպի մեծ բեմ ճանապարհը հաղթահարելու գործում: Հենց դրա համար էլ նախաձեռնեցի ու այստեղ հրավիրեցի Երևանի Շանթ հեռուստատեսությանը, տեղում «Թաքնված տաղանդ» նախագիծն անցկացնելու համար: Մոտ 330 մասնակից ներից 11-ը իրավունք են ստացել Երևանում հիմնական ընտրական փուլին մասնակցելու համար: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ նրանցից 6-ը անցել են կիսաեզրափակիչ փուլ: Այսօրվա դրությամբ բանակցություններ եմ վարում «Շանթ» հեռուստաընկերության հետ` Ստեփանակերտում «Աստղիկ» մանկապատանեկան և «ժողովր դական երգ ու պար» նախագծերի ընտրական փուլերն անցկացնելու համար: Իհարկե, սա պարզապես սկիզբն է… -Օրերս Մշակույթի տունն այցելեց ՊԲ զորամասերից մեկը: Ո՞րն էր այս նախաձեռնության նպատակը: -Համերգային ծրագրերով ՊԲ զորամասեր այցերը ևս կդառնա Մշակույթի տան ավանդույթներից մեկը: Սրանով մենք մի փոքրիկ ջերմություն կտանք մեր զինվորներին: Բացի դրանից այդ այցերով ավելի կամրապնդվի բանակ-հասարակություն կապը: Ծրագրերը սրանով չեն սահմանափակվում, մտահղացումները շատ են, մնում է իրականացնել: - Ավելի քան վեց տարի ծառայել եք Ազգային Անվտանգության ծառայությունում: Կարող եք ասել, որտեղ է հատվում անվտանգության ծառայողի և մշակույթի ոլորտի աշխատակցի գործունեությունը: -Անկախ նրանից, թե որտեղ եմ աշխատել, միշտ էլ իմ հոգուն հարազատ է մնացել մշակույթի ոլորտը: Մյուս կողմից, ցանկացած աշխատանք մշակույթ է, այնպես որ, սա կտրուկ անցում չեմ համարում: Պարզապես նորից վերադարձել եմ այն ոլորտ, որտեղ իմ պատկերացումներն ավելի «վառ են ու խայտաբղետ»: Հետգրություն -Մշակույթի տան առաջին հարկում տեղակայված է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, որը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Երկհարկանի շինության առաջին և երկրորդ հարկի «բնակիչները» խանդավառված են շենքը կապիտալ վերանորոգելու կառավարության որոշմամբ, որը պետք է իրականանա ընթացիկ տարում: Բելլա ԼԱԼԱՅԱՆ

Աղասի ՀԱԿՈԲՅԱՆ