10 տարի` 19-ամյա ռասիստին


Արկանզասցի Պոլ Շլեսելմանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել` Բարաք Օբամայի դեմ մահափորձ նախապատրաստելու համար (տեղեկացրել է Associated Press¬ը)£ Իր ռասիստական հայացքներով հայտնի 19-ամյա պատանին նախկինում իրեն մեղավոր է ճանաչել` սպանություն կատարելու նպատակով ապօրինի զենք ձեռք բերելու գործով£ Շլեսելմանն ու նրա 21 տարեկան հանցակից Դենիել Կովարտը Թենեսիից, ծրագրել էին սպանել 88 և գլխատել 14 սևամորթ ամերիկացիների, դրանից հետո էլ` վերացնել այն ժամանակ դեռևս ԱՄՆ¬ի նախագահի թեկնածու Օբամային£ Նրանց այդ ծրագիրը 2008¬ի հոկտեմբերին խափանել է ոստիկանությունը` ձերբակալելով նրանց£ Արդեն ներկայացվել է մեղադրանք. հանցանք գործելու մտադրութ յունն առաջինը խոստովանել է Պոլը, հետո` նաև Դենիելը£ 5,5 միլիոն` 2009¬ին Ինչպես անցյալ շաբաթ` հարկային հայտարարագրերի ներկայացման օրը, հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը` Բարաք և Միշել Օբամաներն անցյալ տարի վաստակել են 5,5 միլիոն դոլար£ - Նախագահը և առաջին տիկինը միասնական հայտարարագիր են ներկայացրել ու տեղեկացրել են, որ իրենց եկամուտները 2009¬ին կազմել են 5 միլիոն 505 հազար 409 ԱՄՆ դոլար£ Եկամուտների մեծ մասը ստացվել է Նախագահի գրքերի վաճառքից£ Ընտանիքը վճարել է 1 միլիոն 792 հազար 414 դոլար եկամտահարկ,¬ նշվել է հաղորդագրության մեջ£ Օբամաներն ասել են, որ 329 հազար 100 դոլար տրամադրել են բարեգործական 40 կազմակերպությունների£ Փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա կնոջ` Ջիլլի եկամուտները զգալիորեն զիջում են երկրի թիվ 1 զույգի եկամուտներին. - 2009¬ին նրանց համատեղ հասույթը կազմել է 333 հազար 182 դոլար£ Բայդենները 71 հազար 147 դոլար եկամտահարկ են վճարել£ Բարեգործություններին նրանք նվիրաբերել են 4 հազար 820 դոլար,¬ նշված է փաստաթղթում£ Կաշխատեն միայն ծխողները Շվեդական Մալմե քաղաքի ինժեներական գրասենյակի 7 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից` չծխելու պատճառով£ Ընկերության տերը` Յոն Ալեքսանդեր սոնը, մոլի ծխող է£ Եվ երբ ենթակաների մի մասը պահանջել է ծխելն արգելել գրասենյակում, Յոնը որոշել է հրաժեշտ տալ ոչ թե սիգարետներին, այլ դրանք չսիրող աշխատակիցներին£ Վճռական շվեդը հայտարարել է, որ հոգնել է այն մարդկանցից, ովքեր առաջնորդվելով «առողջ կենսակերպ» նորաձևությունից, կարգին մարդկանց ստիպում են հրաժարվել իրենց սովորույթներից£ Յոնի կարծիքով` չծխողներն ավելի վատ են աշխատել ու ավելի հաճախ են արժանացել այցելուների կշտամբանքին, քան ծխողները£ Գործից հեռացվածները դատարան են դիմել, բայց բոլոր ծխող շվեդները ստորագրություններ են հավաքում` ի պաշտպանություն Յոնի£