Մշակութային «արևահարում»


Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի մատույցներում վաղուց չէր տեսնվել մտավորականների այսպիսի հոծ բազմություն£ Վերջին տարիներին մշակութային առօրյայի աշխուժացման կերպարվեստային պարբերական լիցքերի ցայտում¬ընթացիկ ցուցահանդեսների «բնօրրան» դարձած Ազգային պատկերասրահում, ապա վերաբացված Նկարչի տանն էին միայն կայանում հրապարակային հանդիպումները անհատ ստեղծագործողների և կերպարվեստասեր հասարակայնության£ Վաղուց իրենց արվեստանոցների մեծածավալ բովանդակությամբ չէին ներկայացվել անցյալ դարի 60-ականներին խրուշչովյան «ձնհալից» սկիզբ առած ապագաղափարախոսական այլախոհական գեղագիտական շարժման այս 3 հավատավորները` այժմ ժողովրդական նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանն ու Արա Շիրազը, կերպարվեստագետ¬մանկավարժ Էդուարդ Խարազյանը£ Սրված հետաքրքությունը «60-ականների» յուրատիպ եռանկարի ցուցադրության նկատմամբ պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով ևս. հարգանքի տուրք էր մատուցվում երջանկահիշատակ արվեստագետ Հենրիկ Իգիթյանի պատկառելի վաստակին արդի հայ մշակույթի կապանքազերծված զարգացման մեջ£ Հայաստանի և սփյուռքի անվանի կերպարվեստագետներին մի հարկի տակ մեկտեղելու նրա ջանադրությամբ է 1972¬ին (փաստորեն, «բռնապետության» օրոք) հիմնադրվել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը` միակը հնարամտորեն փլուզված Խորհրդային Միության ամբողջ տարածքում£ Կազմակերպչական անհեռատեսությամբ հաճախ միախառնվելով` մշակութային բազում միջոցառումներ, «ակամա», հարկավոր հարգանքի և ուշադրության չեն արժանանում. անհնար է միաժամանակյա ներկայությունը զուգահեռ իրագործվող նույնիսկ ամենակարևոր նախաձեռնություններին, առավել ևս` դրանց պատշաճ լուսաբանումն ու արժևորումը£ Բացման արարողության անիմաստ երկարաձգմամբ հանդիսավորության իսպառ բացառումը, սակայն, արևահարվող ներկաներից ոչ ոք չէր ակնկալում£ Նախատեսված բարձրամեծար շուքից բնականոն զրկված (ՀՀ վարչապետն ու մշակույթի նախարարը, ինչ խոսք, ի զորու չէին իրենց անմիջական մասնակցությամբ պատվել միևնույն ժամին Ազգային պատկերասրահում և այստեղ բացվող պատկերահանդեսները) կերպարվեստատոնին հրավիրվածները, ի վերջո, խուռներամ ներխուժում են թանգարան£ Մի պահ հապաղում են նեղլիկ նախասրահում վաճառվող կատալոգի մոտ, սեղանիկից որպես հուշ վերցնում համատեղված ցուցահանդեսի բացման հրավիրատոմսը (չնկատեցի, որ մեկնումեկը 8 հազար դրամով ձեռք բերեր պետպատվերով հրատարակված կատալոգը) և փորձում բազմամարդ սեղմօղակում հնարավո րինս տպավորվել 1970¬ից Հայաստանի Նկարիչների միությանն անդամագրված ու պատկառելի ստեղծագործական ճանապարհ անցած արվեստագետների ցուցադրած աշխատանքներով (կրկնայցը, որպես կանոն, անխուսափելի է, եթե մտադիր ես լիարժեք գաղափար կազմել)£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ