Ա՞յս «նկարչությունը կյանք դարձավ»


Երբևէ մերժված, թույլ արգելված ոճամտածողությանը հետահայաց սիրահարվածության ամենացայտուն հավաստիքը այս ցուցահանդեսում Էդուարդ Խարազյանի նկարաշարն է£ «Կոնտրաժուր»¬ից, «Արտացոլում»¬ից, «Պատուհան»¬ից, «Ձորաղբյուր»¬ներից ու մոտ երկտասնյակ մյուս բոլոր գործերից ինքնաբուխ հորդող ցածրարվեստ պարզունակությունը հեռավոր աղերս իսկ չունի վերացարկված գունախաղերի հետ հանրահռչակ Կանդինսկու£ Եվ, Մալևիչի «չարաբաստիկ» «Սև քառակուսու» պաշտամունքին նվիրվածությունից զատ, որևէ ցցուն, ուշագրավ արժեք ըստ էության չի ներկայացնում£ Կինո («Աշնան արև», «Մի կաթիլ մեղր», «Լենինն ու Ալին» և այլն) և բեմանկարչության (8 տարազգի թատրոնների բեմադրող¬նկարիչն է եղել) ոլորտներում բավականաչափ ավանդ ունեցող արվեստագետը, ով տասնյակ տարիներ մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությամբ է զուգահեռ զբաղվել, իր ապրած կյանքը գոհունակությամբ է հանրագումարում. «Իմ բաժին ժամանակն էնպես ապրեցի, որ նկարչությունը կյանք դարձավ, ու կյանքը` նկարչություն... Փառք Աստծո, նկարչությունը բերեց¬¬բերեց ու ինձ հայ դարձրեց£ Հայ եղա` նկարչություն եղավ»£ Չնայած նրա գործերում, նույնիսկ ամենաբարեխնամ մտասևեռմամբ, նշույլ իսկ չես գտնում անցկացրած բազմազբաղ (1987-92 թթ. ՀՆՄ քարտուղար է եղել) կենսական առօրյայից քաղած կոնկրետ տպավորությունների, ժամանակի իրադարձային երևույթների հանդեպ ունեցած վերաբերմունքի£ Գուցե Խարազյանի ստեղծագործական որոնումները դեռ չե՞ն հստակվել, դեռ պիտի խմորվի՞ քաղաքացի արվեստագետի ասելիքը իր ժամանակի մասին£ Գունագծային կամայական, «ներկարարական» այս աճպարարություննե րում, համենայն դեպս, «ժամանակակիցդ» լինելը ոչ մի կերպ չես տեսնում£ Ոչ էլ որևէ կոնկրետ հոգեվիճակ, մարդկային զգացողություն գտնում£ Սրանք հավասարապես կարող են վերագրվել թե° նախնադարին, թե° XXII դարին£ Ավելի ստույգ` ոչ մեկին, ոչ էլ` մյուսին£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ