Իրավիճակը կպարզվի նոյեմբերից հետո


 

Մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում կարծես անհասկանալի իրավիճակ է, երբ չեն դադարում պատերազմի սպառնալիքները: Մյուս կողմից էլ` նույնքան իրական են պատերազմը զսպող գործոնները: Այս խնդիրների, դրանց առկայությամբ մեր երկրի անվտանգության հնարավոր երաշխիքների մասին է զրույցը քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

Վերջերս ԱՄՆ նախագահն ասել էր, որ ապրիլի 13-ին կայանալիք` վեցյակի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան) հանդիպումը պատերազմից խուսափելու Իրանի վերջին հնարավորությունն է: Ի՞նչ եք կարծում, իրո՞ք Միացյալ Նահանգները կարող է պատերազմ սկսել մեր անմիջական հարևանի դեմ: Ակներև է, որ Վաշինգտոնն ու Իսրայելը ձգտում են միմյանց գրգռել Իրանի դեմ:

- Երևի ճիշտ կլինի սպասել մինչև որոշվի այդ հանդիպման վայրը: Իրանը դեմ է հանդիպումը Վիեննայում անցկացնելուն, պատճառաբանելով, որ այնտեղ է գտնվում իր դեմ քաղաքական պատվեր կատարող ՄԱԳԱՏԷ-ի շտաբ-բնակարանը: Ինձ թվում է` որպես հանդիպման չեզոք վայր կառաջարկվի Մոսկվան:

- Բայց հնարավոր է, որ դրան էլ չհամաձայնի Միացյալ Նահանգներն` այն պատճառաբանությամբ, որ ՌԴ-ն Իրանում` միջուկային զենքի հնարավոր առկայության հարցում մշտապես հանդես է եկել Թեհրանին պաշտպանողի դիրքերից:

- Այդ պատճառաբանությունը կեղծ կլինի: Ռուսաստանը պաշտպանել է ոչ թե Իրանին, այլ այն թեզը, որ ցանկացած պատժամիջոց պետք է համաձայնեցված լինի ՄԱԿ-ի մակարդակով: Ի դեպ, ինչ վերաբերում է Իրանում միջուկային զենքի առկայությանը, մի տասն օր առաջ և´ Կենտրոնական հետախուզական վարչությունը, և´ Իսրայելի հետախուզությունը խոստովանեցին, որ այսօր Իրանը միջուկային զենք չունի: Նրանց լրացնում են Ռուսաստանի փորձագետները` ասելով, որ Թեհրանը նաև չունի այնպիսի հրթիռներ, որոնցով հնարավոր կլիներ այդ միջուկային մարտագլխիկները նշանակետին հասցնել: Եվ եթե չկա ոչ միջուկային զենք, ոչ էլ հրթիռակիր, ապա ի՞նչ սպառնալիքի մասին կարող է խոսք լինել: Այս առումով, հատկանշական է, որ վերջերս Դուշամբեում Իրանի նախագահ Ահմադինեժադը բացահայտորեն մեղադրել է Արևմուտքին` Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատերազմի պատրաստվելու մեջ: Եվ Իրանի նախագահի այս խոսքերը մեծ ուշադրությամբ լսել ու ընկալել են Պեկինում և Մոսկվայում: Ռուսաստանը հասկանում է, որ Իրանի հանդեպ կամ նրա շուրջ որևէ կտրուկ փոփոխություն կարող է հանգեցնել կովկասյան սահմաններում իրավիճակի սրման: Ահա թե ինչու է այսօր դժվար պատկերացնել, որ Բարաք Օբաման անկեղծ էր, երբ ասում էր, թե ապրիլյան հանդիպումը պատերազմից խուսափելու Իրանի վերջին հնարավորությունն է: Վերջ ի վերջո, Միացյալ Նահանգների համար մեծ նշանակություն ունեցող ամենամոտ ժամանակում հնարավոր քաղաքական իրադարձությունը նոյեմբերին կայանալիք` նախագահական ընտրություններն են: Ընտրություններից հետո գուցե հնարավոր է սպասել ինչ-որ կտրուկ քայլերի, բայց` ոչ հիմա: Եթե լիներ երաշխավորված արդյունք, ես գուցե միանայի այն կարծիքին, թե ինչ որ մեկը կփորձի հարվածել Իրանին: Բայց ամերիկյան և իսրայելական փորձագետների կարծիքով, Իրանի դեպքում կետային մի հարվածով որևէ հարց հնարավոր չէ լուծել:

Գիտենք, որ Արևմուտքի հակաիրանյան տրամադրությունները միջուկային զենքի հնարավոր առկայությամբ չի պայմանավորված. իրականում նպատակն Իրանի վարչակարգի փոփոխումն է: Սակայն այսօր մեր վերլուծաբանական շրջանակները չեն բացառում, որ Իսրայելը կարող է Թեհրանի դեմ միջնորդավորված պատերազմ սկսել, ինչը շատ վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար: Կարծիք կա, որ օգտվելով տարածաշրջանում առկա շփոթից, Իսրայելը կարող է Ադրբեջանին հրահրել ընդդեմ Հայաստանի` այդպիսով ստիպելով պատերազմում ներգրավվել Իրանին, ինչն էլ, իր հերթին, Իսրայելին միջամտելու հնարավորություն կընձեռի:

- Մեր գլխավոր շտաբն այդպիսի` տարբեր կարգի հաշվարկներն անուշադրության չէր մատնի: Սկսեմ նրանից, որ 2012-ին Հայաստանում բացի պլանային մեր զորավարժություններից, նախատեսված են նաև Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արագ արձագանքման զորքերի հետ համատեղ առնվազն երկու խոշոր զորավարժություններ: Դրանք, կարծում եմ` ոչ միայն նպատակ ունեն զինված ուժերի պատրաստականությունը ստուգելու, այլ նաև «մեսիջ» են` հասցեագրված այն կողմերին, որոնք կարող են ցանկանալ Հարավային Կովկասում պատերազմական իրավիճակ ստեղծել: Եթե հիշում եք, 2008-ին Ռուսաստանը շատ կտրուկ հայտարարել է, որ թույլ չի տա` որևէ մեկը պատերազմ հրահրի կովկասյան տարածաշրջանում:

Նկատի ունեք վրաց-ռուսական պատերա՞զմը:

- Ես դա անվանում եմ վրաց-օսական պատերազմ, որի ընթացքում Վրաստանին խաղաղություն են պարտադրել: Հենց դրանից անմիջապես հետո Մեդվեդևն ու Պուտինը հայտարարեցին, որ այլևս ոչ ոք չպետք է փորձի կովկասյան տարածաշրջանում պատերազմ հրահրել: Ինձ չի թվում, որ դրանք կատակով ասված խոսքեր են եղել: Այդպիսով զգուշացրել են առնվազն Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին` լավ իմանալով, որ Հայաստանը երբեք պատերազմ չի սկսի: Ու ինձ չի թվում, որ 2012-ի իրավիճակը, որը մենք կապում ենք Իրանի շուրջ զարգացումների հետ, շատ կտրուկ է տարբերվում այն իրավիճակից, որը եղել է Կովկասում, երբ Վրաստանը հարձակվել է Հարավային Օսիայի վրա:

- Իսկ չե՞ք բացառում սահմանափակ ռազմական գործողությունները :

- Ոչ, դա չեմ կարող բացառել: Հիշենք 2008-ի մարտի 1-ը. Երևանում վիճակն ապակայունացավ, և Ադրբեջանը դիվերսիոն խմբերով փորձեց իրավիճակն ապակայունացնել Ղարաբաղում: Ադրբեջանը բազմիցս է դիվերսիոն գործողությունների դիմել: Հնարավոր է, որ Ադրբեջանը նման փորձեր անի, քարոզչական պատերազմն էլ կշարունակվի: Բայց նա լավ է հասկանում, որ այդ ուղղվածության իր ցանկացած քայլ կհանգեցնի հակաքայլի: Բացի այդ, իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Գյումրիում տեղակայված` Ռուսաստանի ռազմակայանը փետրվար-մարտ ամիսների ընթացքում մեկը մյուսի հետևից զորավարժություններ է անցկացնում` նաև թուրքերին հասկացնելով, որ պատրաստ է ռազմական գործողությունների: Մի խոսքով` դժվար է ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն նոյեմբերից` ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո:

fyΚli�deg��!8�!Ζckground:white&undefined;>Կարծես թե Հովհաննիսյան ընտանիքի համար բավարար չէր այդքան կորուստը, երբ 2010 թ. հուլիսին անսպասելի մահացավ Էմմա մայրիկի երկրորդ զավակը` Գրիշան:

 

Երևանի Ավան թաղամասի թիվ 87 միջնակարգ դպրոցի բակում Արսենի կիսանդրին է դրված: Արսենի ու Ավան թաղամասի ևս 7 զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող դպրոցի փառքի անկյունում միշտ թարմ ծաղիկներ են: Իսկ տնից քիչ հեռու ցայտաղբյուր դրվեց ու փորագրվեց. «Մահ իմացեալ անմահութիւն է...»:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ