ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ


 

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ ուշադրությամբ հետևում է ընտրական զարգացումներին, որպեսզի մշակի իր մարտավարությունը: Իսկ սա նշանակում է, որ նա նորից ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին` իր թեկնածությունն առաջադրելով Սերժ Սարգսյանի դեմ: Բնականաբար` Քոչարյանի գլխավոր քաղաքական հենարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է լինելու: Եթե ԲՀԿ-ն ընտրություններում հավաքի 30 տոկոսից ավելի ձայն, սա երաշխիք կլինի, որպեսզի Քոչարյանը վստահորեն մտնի ընտրապայքարի մեջ:

Ասում են, որ հատկապես հիմա լարվել են Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները, նրանք բացարձակապես իրար հետ չեն շփվում: Մոտավորապես այն իրավիճակն է, ինչ Տեր-Պետրոսյան-Քոչարյան հարաբերություններում, երբ երկրորդ և առաջին նախագահները ձգտում էին խույս տալ իրարից:

Թե որքան կտևի այս դիմակայությունը` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո առավել լարվելու է իրավիճակը. պայքարի մեջ են մտնելու երեք նախագահները` երկրին թելադրելով նոր «սցենարներ»: