Հակընդդեմ Սոբչակը


 

Դժվար է ասել` այս սկանդալում Քսենյա Սոբչակ-Իլյա Յաշին զո՞ւյգն է մեղավոր, թե՞ Life News-ի թղթակիցները:

Քաղգործիչն ու Քսենյան օրեր առաջ զվարճացել են Տվերսկի բուլվարում գտնվող «Տվերբուլ» ռեստորանում: Նշանավոր անձանց անձնական կյանքը քրքրող լրագրողական հետաքրքրությունն էլ թղթակիցներին հասցրել է այնտեղ, ու գործի են դրել տեսագրող սարքը: Թե ինչ է եղել դրանից հետո` կարելի է միայն ենթադրել:

Մամուլի «ամենատես աչքը» փակել են` կոտրելով տեսախցիկը: Ոստիկանությունն էլ կատարել է իր պարտականությունը և «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցել: Բնականաբար` ընդդեմ Սոբչակ-Յաշին զույգի: Բայց Քսենյան չի պատրաստվում «զենքերը» վայր դնել և իր Twitter կայքում գրել է, որ պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել: