102-ամյա աշակերտուհին


 

Փաստորեն մեծ ցանկության դեպքում նույնիսկ ամենաանիրականանալի երազանքներն իրականություն են դառնում: Չինաստանի Շանդուն նահանգի Ցիզնուն քաղաքի բնակչուհի Մա Սյուսիանն առաջին անգամ նստել է աշակերտական նստարանին 102 տարեկանում` այդպիսով իրականացնելով իր ամենանվիրական բաղձանքը: Տատիկն ամբողջ կյանքում երազել է դպրոց գնալու մասին, քանի որ կյանքի ծանր պայմանները նրան ստիպել էին մանկությունից աշխատել, ապա վաղ տարիքում ամուսնանալ: Քաղաքի կրթօջախներից մեկի ղեկավարությունը, կարդալով տատիկի` տեղական թերթերից մեկին տված հարցազրույցը, որոշել է իրականացնել նրա երազանքը և մեկ օրով թույլ տալ նրան աշակերտուհի զգալ իրեն: Մա Սյուսիանը 9 զավակ է մեծացրել` բոլորին ապահովելով բարձրագույն կրթությամբ: Իսկ որդիներից մեկը պատմել է, որ մայրն անգամ զարդերն է վաճառել` ոչինչ չխնայելով իրենց կրթության համար: