Կին վարորդներն ավելի ագրեսիվ են


 

Շուրջ 4000 ավտոմեքենա վարողների շրջանում արված հարցումները NewsΘoll ընկերությանը թույլ են տվել անսպասելի եզրակացության հանգել: Չափերով ավելի փոքր մեքենաներ վարողներն ավելի հաճախ են հակված ագրեսիայի երթևեկության ժամանակ և առանձնանում են կոպիտ պահվածքով: Իսկ նրանց մեծամասնությունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: AAMI ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Դեյվիդ Սկապինկերը հաստատել է, որ փոքր մեքենաներ վարող կանայք տղամարդկանցից շատ են խախտում երթևեկության կանոնները և փողոցում վիրավորական արտահայտություններ հնչեցնում: (Նրանց 60 տոկոսը խոստովանել է այդ մասին): Սակայն այս հարցերի պատասխանները կարելի է գտնել նաև ամենապարզ վիճակագրությանը դիմելով: Իսկ դրանք հաստատում են, որ փոքր մեքենաներ ավելի հաճախ գնում են վարորդական ոչ բավարար փորձառություն ունեցողները: Եվ հաճախ չեն էլ մտահոգվում հետևանքների մասին: