Շփոթել են ազգային օրհներգը


 

Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Քուվեյթում` հրաձգության աշխարհի առաջնության ժամանակ: Լայնամասշտաբ մարզական այս միջոցառման ընթացքում անհայտ պատճառներով Ղազախստանի ազգային օրհներգի փոխարեն հնչել է «Բորատ. Ամերիկայի կողմից իրականացված մշակութային հետազոտություն` ի բարօրություն Ղազախստանի ժողովրդի» ֆիլմի երաժշտությունը: Ի դեպ այս ֆիլմը, Քուվեյթում, նաև մի քանի այլ երկրներում արգելված է: Իսկ Ղազախստանի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն անգամ գլխավոր դերասանին հոգեկան հիվանդ է համարել: Ի դեպ նման մի միջադեպ էլ տեղի էր ունեցել մարտի սկզբին` չմշկասահքի մրցումների բացման արարողության ժամանակ: Քաղաքապետի ելույթից հետո հանդիսավոր հայտարարվել է Ղազախստանի ազգային հիմնը, որի փոխարեն կրկին անհայտ պատճառներով հնչել է Ռիկի Մարտինի երգերից մեկը: