ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ


 

Կայծակնային արագությամբ ասպարեզում հայտնված ու նույնքան արագ էլ չքացած «Նոր երկիր» կուսակցության ղեկավար Արտաշես Թումանյանն առաջիկա ընտրություն ներին որևէ կերպ մասնակցություն չի ունենա: ԱԺ նախկին փոխնախագահն ու Տարածքային կառավարման նախարարը վերջին շրջանում լիովին ընկղմվել է հանքարդյունաբերության բիզնեսում և հասցրել է նույնիսկ դատական քաշքշուկների մեջ ընկնել: Նրա հակառակորդ կողմը, ով ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է, պնդում է, որ Ա. Թումանյանը մենաշնորհ է հաստատել Լոռու մարզի հանքերում ու ոչ մի կերպ չի ցանկանում մրցակիցների հանդուրժել:

Նախկին պաշտոնյայի մտերիմ ընկերն ու այդպես էլ չկայացած կուսակցության առանցքային դեմքերից մեկը դառնալ պատրաստվող Վահրամ Բաղդասարյանը, սակայն, Լոռու մարզի հայտնի ընտրատարածքից առաջադրվելու է` ինչպես միշտ ուժերը փորձելով իր մշտական մրցակից Վիկտոր Դալլաքյանի հետ: Արտաշես Թումանյանը, սակայն, այս շրջանում այնքան խառն է, որ հավանաբար ժամանակ ու տրամադրություն չունենա հրապարակավ Վ. Բաղդասարյանի կողքին կանգնելու և ընտրություններում նրան սատարելու: