Կնոջը ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ
Իրենց առօրյայում շատ դաժանությունների և մարդկային հոգու ավերածությունների ականատես եղած ոստիկաններն օրերս ապշել էին տեղի ունեցածից: Բանական մարդու ուղեղը չէր կարող սողոսկել այն, ինչը, ցավոք, այլևս կատարված իրողություն էր:
Արարատի մարզի գյուղերից մեկի 20-ամյա մի բնակչուհի` Տ.-ն, փետրվարի 20-ին ներկայանալով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հայտնել էր, որ իր փաստացի ամուսինը` 29-ամյա Արտավազդ Մ.-ն, ում հետ բազմաթիվ երջանիկ օրեր են անցկացրել, և ումից երեխա է ունեցել, իրեն ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:
Ոստիկանները պարզել են, որ Արտավազդ Մ.-ն 2011 թ. գարնանից կնոջ անօգնական վիճակն օգտագործելով` նրան պարբերաբար ստիպել է զբաղվել մարմնավաճառութ յամբ, հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել և սպառնացել, որ երեխային կխլի ու նրան կզրկի մայրական իրավունքներից: Պարզվել է նաև, որ ամուսինն ամբողջությամբ վերցրել է ստրկական վիճակում հայտնված կնոջ` մարմնավաճառությամբ վաստակած գումարները, որոնք ծախսել է անձնական կարիքների համար:
2011 թ. աշնանը Տ.-ն գնացել է իր ծնողների տուն և խզել կապերը ամուսնու հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արտավազդ Մ.-ին հայտնաբերելու և տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու ուղղությամբ: