ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

ԽՈՅԵՐ. Լավագույն օր է` կոլեկտիվ աշխատանքի, ինչպես նաև` բուժվելու, ուրիշներին օգնելու համար: Օրվա երկրորդ կեսին կկարգավորվեն կամ ավելի կլավանան աշխատանքային հարաբերությունները: Առիթը բաց մի թողեք` անձնական կյանքն ու կենսակերպը բարելավելու:

ՑՈՒԼԵՐ. Դրական հույզերը կմղեն` անձնական և մերձավորների կյանքն ավելի հաճելի դարձնելու: Դրա համար, թերևս, հարկ կլինի եկամտի լրացուցիչ աղբյուր որոնել: Սակայն, ուշադիր եղեք կենցաղային վթարներից (ջրագծեր, էլեկտրասարքեր):

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ձգտեք խուսափել դավադրություններից ու բամբասանքներից: Օրն ընդհանուր առմամբ անհաջող է: Չարժե հույս դնել` նույնիսկ բարեկամներից աջակցութ յուն հուսալ: Ձեր հասցեին, հնարավոր է` քննադատություն հնչի. այնպես որ պատրաստ եղեք իրավիճակի անսպասելի փոփոխության: Զգույշ օգտագործեք նաև տեխնիկան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Օրը կարող է բացասաբար ազդել ձեր հոգեկան ու նույնիսկ ֆիզիկական ինքնազգացողության վրա` եթե հուզականորեն արձագանքեք ձեզ անհաճո երևույթ ներին: Ձեր շրջապատում այսօր կարող են ակտիվանալ, այսպես կոչված, էներգետիկ վամպիրները, և զգալով ձեր թուլությունը` այնքան «կգրոհեն», մինչև ափերից ձեզ դուրս բերեն: Պայթյունից խուսափելու համար հարկավոր է ավելի չեզոք դիրք գրավել և ոչինչ սրտին մոտ չընդունել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Սկզբունքային, բայց նաև դիվանագետ, կտրուկ, բայց նաև բարեկիրթ լինելու օր է: Ձգտեք իրագործել նպատակը` չկորցնելով չափի զգացողությունը: Այլապես հնարավոր են բախումներ: Եթե նույնիսկ ճշմարտացի եք, միևնույն է` զուսպ եղեք: Ընտանիքում ևս լուրջ հարցեր մի քննարկեք:

ԿՈՒՅՍԵՐ. Առավոտը շատ ծանրաբեռնված կսկսի. ձգտեք բոլոր խնդիրները լուծել սառնասրտորեն: Կեսօրին հնարավոր է հայտնվի ձեզ համար անհաճո մեկը: Նրա հետ հնարավորինս քաղաքավարի, բայց անհողդողդ եղեք: Հին կապերը նորոգել բնավ չարժե` հետո զղջալու եք: Իսկ ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է, դժվար թվացող բոլոր խնդիրները` լուծելի:

ԿՇԵՌՔՆԵՐ. Ինչպես միշտ` այսօր ևս հակված կլինեք ակտիվ գործունեության: Մեծ արդյունքներ մի ակնկալեք, բայց կունենաք հաճելի հանդիպումներ, որոնց մասին երկար կհիշեք: Եթե շատախոսության փոխարեն ակտիվ գործեք` ցանկալի արդյունքը հեռու չէ: Խուսափեք, սակայն, ինտրիգներից և հապճեպ գործողություններից: Վստահեք ձեր գիտելիքներին ու ներքին զգացողությանը, այլ ոչ թե ուրիշների կարծիքներին:

ԿԱՐԻՃՆԵՐ. Կստանաք սովորականից ավելի հանձնարարություններ: Այսօր հրաժարվեք անօրինական քայլերից կամ անբարո միջոցառումներից: Նույնիսկ` եթե նման առաջարկ կստանաք ղեկավարի կամ շատ հարգված գործընկերոջ կողմից: Մի ձգտեք ուրիշների գաղտնիքները բացահայտել. այդ ուղղությամբ ջանքերը ձեզ կշեղեն սեփական անելիքներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Հաճելի անակնկալ կլինի հին ծանոթ(ներ)ի հետ հանդիպումը: Սիրած մարդուց կարող է հիասթափվեք` եթե նրան չափից ավելի բարձր եք համարել. հանեք վարդագույն ակնոցները: Այսօր ստիպված կլինեք զոհողություններ կատարել հարազատ զավակ(ներ)ի համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ձեզ կարող է թվալ, որ ցանկացածը կկատարեք: Նոր մտքեր, գաղափարներ կծնվեն, ինչը կբարձրացնի ձեր հեղինակությունը: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է` գործնական նոր առաջարկ: Սակայն չարժե միանգամից համաձայնել. կշռադատել է պետք: Երեկոյան հնարավոր է բախումնային իրավիճակ, ինչից խուսափելու համար պարզապես անտեսեք կողքից լսած տհաճ խոսակցությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ. Այսօր ավելի գործնական կլինեք ու ավելի զուսպ, ինչի շնորհիվ էլ ավելի հեշտորեն գլուխ կհանեք բոլոր գործերից: Մի պահ փորձեք միայնակ մնալ: Մտերիմներն ու հարազատները կգնահատեն հանուն իրենց կատարած ձեր քայլերն ու զոհողությունները: Ու դա կհարթի փոխհարաբերությունները, ինչը մինչ այժմ դժվարացել եք անել:

ՁԿՆԵՐ. Մինչ երեկո հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր` գերազանցապես ֆինանսների խնդիրներով: Սակայն մտերիմները կօգնեն ձեզ: Չփորձեք չարաշահել նրանց մեծահոգությունը և բարձր դիրքը ու գնահատեք բարի վերաբերմունքը: Երեկոյան արդեն հանգիստ կլինեք և կհասցնեք վերլուծել ձեր լարվածության պատճառները: