Չզրկեցին...


ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի նիստում առաջարկել են հայկական պատվիրակությանը առայժմ չզրկել ձայնի իրավունքից: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգում գտնվող հայ լրագրողներին հայտնել է, թե համազեկուցողները ողջունել են «այն հիմնական ուղղությունը, որ վերջերս որդեգրել է Հայաստանի խորհրդարանը, ինչպես նաեւ 20 հոգու ներում շնորհելը»: