Նվիրումի վեհությունը


«Տարիքով երիտասարդ չէր, բայց երբեք չէր տրտնջում, երբեք ցույց չէր տալիս, որ հոգնած է£ Պատահել է` անքուն գիշերներ է անցկացրել` վիրավոր զինվորի անկողնու մոտ£ Գնդի անձնակազմը սիրում ու հարգում էր նրան` որպես հրաշալի մարդու ու բժշկի£ Նա միշտ զինվորների կողքին էր, նաև մարտի դաշտում…»£ Այսպես է գրել «Անմահության արահետով» գրքում ազատամարտիկ Սամվել Եղիազարյանը` վիրաբույժ Ռուդիկ Ստեփանյանի մասին£ «Հատուկ գնդի» ազատամարտիկնե րից էր Սամվելը£ Շահումյանում այդ օրերին իր հայրենասիրական պարտքն էր կատարում բժիշկը£ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Երևանի շտապօգնության հիվանդանոցում էր աշխատում£ 1991¬ին էր£ Վիրավորներ բերեցին Շահումյանից` մեծ մասը հրազենային վերքերով£ Իր գործընկերների հետ անքուն գիշերներ անցկացրեց£ Ռուդիկը վիրավորներից իմացավ այդ օրերին Շահումյանում ստեղծված ծանր վիճակի մասին, որ այնտեղ բժիշկների խիստ կարիք է զգացվում£ Հաջորդ օրը ներկայացավ «Հատուկ գնդի» հրամանատար Սերգեյ Առաքելյանին ու խնդրեց իրեն ուղարկել Շահումյան£ Նրան ընդգրկեցին Շահումյան մեկնող ջոկատի կազմում£ Մի քանի օր անց մարտական ջոկատն արդեն Շահումյանում էր, Խարխափուտ գյուղում£ Բժիշկը լքված տների նկուղները դարձրեց բուժկետ, վիրահատարան ու հիվանդասենյակ£ Վիրավորներին վիրահատում էր մոմի լույսի տակ… Տասնյակ զինվորների կյանք է փրկել Ռուդիկ Ստեփանյանը, վերստին շարք վերադարձրել£ Պատերազմը, այո, նաև բուժաշխատողների ուսերին էր ծանրացած£ Եվ այդ ծանրությունը նրանք տանում էին արժանապատվորեն£ Հաճախ նշտարը փոխարինելով զենքով` նրանք զինվորների հետ նետվում էին մարտի` ցուցաբերելով արիության ու խիզախության օրինակներ£ Վիրաբույժ Արմեն Ղասաբյանը մեկն էր նրանցից£ Ռուդիկի հավատարիմ գործընկերն էր նա£ 1992-¬ին էր£ Հակառակորդը մարտի նետելով թարմ ուժեր` վայրի մոլուցքով լցված հերթական գրոհը ձեռնարկեց Խարխափուտի ուղղությամբ£ Օգնության հասնելով անձնուրացաբար դիմադրող տղաներին, Արմենը գնդացրային հուժկու կրակով գետին սեղմեց ազերիների շարքերը` կասեցնելով նրանց առաջխաղացումը դեպի գյուղ, որտեղ դեռևս կային խաղաղ ու անզեն բնակիչներ` կանայք, երեխաներ ու ծերեր£ Եվ համատեղ ուժերով ապահովվեց նրանց դուրսբերումը£ Ռուդիկ Ստեփանյանն այդ օրը Գյուլիստանում էր. «Հատուկ գնդի» հրամանատար Վլադիմիր Կարապետյանի հանձնարարությամբ էր մեկնել. օգնել էր վիրավորներին Խարխափուտից տեղափոխել Գյուլիստան, այնտեղից էլ` Երևան£ Երբ մարդկանցով լեցուն ուղղաթիռն արդեն ուր որ է պիտի օդ բարձրանար, բժիշկը նկատել է երկու աղջնակների, աղերսագին հայացքով նրանք դեպի ուղղաթիռն էին նայում£ Նրանց վերցրել և ուղղաթիռով իր հետ բերել-հասցրել է Երևան£ Աղջնակները ութ ամիս մնացին իրենց տանը£ Աննա և Ռուզաննա քույրերին բժշկի կինը` Սվետան է պահել ու խնամել, տվել իր մայրական սրտի ջերմությունը, քնքշանքն ու գորովը, տվել այն ամենը, ինչը կարող է օգնել վերականգնելու նրանց խաթարված հոգու անդորրը£ Ծնողները երկար որոնումներից հետո «Հատուկ գնդի» մարտիկներից իմացել են երեխաների Երևանում գտնվելու մասին£ Վերցրել են բժշկի տան հասցեն, եկել ու գտել են նրանց£ Այսօր Աննան ու Ռուզաննան ողջ ու առողջ են£ Նրանք միշտ երախտապարտ կմնան Ստեփանյանների ընտանիքին, Սվետա մորաքրոջը£ Արցախյան պատերազմի տարիներին այդ տոկուն ու վեհանձն կինը հարազատներ է ճամփել ռազմի դաշտ, սպասել նրանց վերադարձին` հոգու խորքում միշտ էլ ամուր պահելով հաղթանակի նկատմամբ հավատը£ Վերջերս իմացա, որ ազատամարտիկ Համլետ Բուրանյանը, որի սխրանքների մասին շատերը գիտեն, Սվետայի քրոջ որդին է£ Ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչությունում է ծառայում փոխգնդապետ Համլետ Բուրանյանը, բաժնի պետ է£ …1994¬ի աշնանն էր£ Մարտական հերթափոխի հետ ինքն էլ պիտի մեկներ Քելբաջար£ Սրտամկանի ծակոցներին բանի տեղ չդրեց, գնաց տղաների հետ£ Երեք ամիս մնաց Քելբաջարում£ Արդեն պիտի վերադառնար, սակայն… Սրտի կաթվածով բժշկին տեղափոխեցին մայրաքաղաքի հանրապետական հիվանդանոց£ Բուժվելուց հետո զեկուցագրով ներկայացավ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին. որոշել էր զինված ուժերից զորացրվել£ Մերժվեց զեկուցագիրը. «Դուք անհրաժեշտ եք բանակին»,¬ ասել է պաշտպանության նախարարը£ Ռուդիկ Ստեփանյանին նշանակեցին հրետանային ուսումնական զորամասի բուժծառայության պետ£ Պահեստի բուժծառայության գնդապետն այսօր էլ շարունակում է իր առաքելությունը. հրետանային ուսումնական զորամասի ռազմադաշտային վիրաբուժության մեթոդիստն է, իր հոգու ջերմությունն է տալիս հայրենիքի պաշտպաններին, իր անմնացորդ նվիրումը£ Ռուդիկ Ստեփանյանի անբասիր ծառայության արժանի գնահատականը «Արիության համար», «Վազգեն Սարգսյան» մեդալներն են, պատվոգրերն ու շնորհակալագրերը£ Ապաքինված ազատամարտիկներից ու զինվորներից նա բազմաթիվ նամակներ է ստանում. երախտիքի, շնորհակալական նամակներ են դրանք, որ հպարտությամբ են համակում նրան և ամեն անգամ վսեմ պահեր պարգևում ու ջերմացնում հարգված ու սիրված բժշկի հոգին£

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ