2. «ՁՏտՏսՖ-Ծ» շարժական համալիրի առավելությունները և թերությունները


(Սկիզբը` նախորդ համարում) «Երկիր¬երկիր» կարգի, քարշակներով տեղաշարժվող միջմայրցամաքային միջուկային «ՁՏտՏսՖ» հրթիռների արձակման մեկնարկային սարքավորումը մի ինքնավար «ցամաքային նավ է», որը փոխարինում է մասնագիտացված մեքենաների մի ամբողջ շարասյան, ինչն անհրաժեշտ է բալիստիկ հրթիռների արձակման համար£ Այն կարող է դիմակայել ոչ հեռավոր միջուկային պայթյունների էլեկտրամագնիսային իմպուլսներին£ «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրը կարող է սխալ ուղղորդել իր դեմ ուղղված բոլոր միջոցներին` քողարկման ցանցերով ծածկված կեղծ նպատակակետ-մակետների և դիրքերի միջոցով£ Որպեսզի երաշխավորված ոչնչացնեն իրենց տեղաշարժման շրջաններում գտնվող հրթիռները (իսկ դրանք հազարավոր կմ2¬ներ են), հակառակորդը պետք է միաժամանակյա հարվածներ հասցնի այդ տարածքներին` շախմատաձև հաջորդականությամբ հարյուրավոր միջուկային մարտագլխիկներով£ Դա, իհարկե, կարելի է անել. միայն թե սեփական հարվածի հետևանքներից և դրան հաջորդող «միջուկային ձմռանից» կոչնչանա նաև հարձակվողն ինքը£ Բացի այդ, «ՁՏտՏսՖ-Ծ»¬ը շատ արագաշարժ հրթիռ է£ Նրա հետագծի «թափավազքի» հատվածը, որտեղ ողջ ուժով աշխատում են նրա քառաստիճան շարժիչները, շատ կարճ է` հակառակորդի հակահրթիռային պաշտպանության արբանյակների համար հնարավորինս աննկատելի և անխոցելի լինելու համար£ Այն սարքավորված է նաև փոքր հզորության շարժիչներով, որոնք մարտագլխիկը նետում են դեպի, այսպես ասած, թափառող թռիչք` է´լ ավելի նվազեցնելով դրան խոցելու հավանականությունը£ ԽՍՀՄ մասնատումից հետո ՌԴ-ն զրկվեց հանքահորային ծանր հրթիռների մեծ մասից£ Այդ հորերն ընդունակ էին դիմանալու անգամ մոտերքում պայթած միջուկային ռումբի հարվածին և կարող էին ծառայել դեռ երկար տարիներ£ Դրանք կարելի էր հուսալիորեն պաշտպանել և ծածկել օդից` ՀՕՊ համակարգով` չեզոքացնելով կայծակնային օդային հարձակման միջոցով դրանց ոչնչացնելու ցանկացած պլան£ Փոխարենը նրանք այժմ ունեն երկաթբետոնով չպաշտպանված «ՁՏտՏսՖ-Ծ» հրթիռներ, որոնց կարելի է օդային հարվածներ հասցնել թեթև անգարներում, կանգառներում կամ շարժման ժամանակ£ «ՁՏտՏսՖ-Ծ»¬ը, որպեսզի խուսափի հակառակորդի անսպասելի հասցված առաջին հարվածից ոչնչանալու սպառնալիքից, պետք է անընդհատ շարժվի£ Բայց ինչպե՞ս£ Ճանապարհազուրկ վայրերում այս ու այն կողմ չես անի£ «ՁՏտՏսՖ-Ծ»¬երը, որոնց բանակում կոչում են «սողուններ», բարձված են անվավոր քարշակների վրա, որոնք շարժվում են բետոնե սալաքարերով շարված ճանապարհներով£ Սակայն, կառուցված լինելով դեռևս խորհրդային ժամանակներում, դրանք հաշվարկված էին ավելի թեթև շարժական համալիրների համար£ Այսօր այդ հրթիռների ծանրությունից ճանապարհներն աստիճանաբար դառնում են դժվարանցանելի, շատ տեղերում սալաքարերը վեր են բարձրացել ու թեքվել. ի վերջո, կդառնան պարզապես անանցանելի£ Արդյունքում` Ռուսաստանի այդ վերջին ցամաքային հրթիռներն իրենց կայանման վայրերում կհայտնվեն շրջափակման մեջ, որտեղ նրանց հեշտությամբ կարող է ծածկել թևավոր հրթիռների հարվածը£ Հակառակորդի ռազմա¬օդային ուժերի մշտական առաջընթացը, անտեսանելի ինքնաթիռների և քիչ նկատելի անօդաչու թռչող սարքերի ի հայտ գալը հսկայական ծախսեր կպահանջեն` «ՁՏտՏսՖ-Ծ»¬երի պարեկության վայրերում նորագույն կործանիչներով, զենիթա¬հրթիռային համալիրներով, ղեկավարման համակարգչային կետերով և ամենաժամանակակից ռադարներով հագեցած ՀՕՊ համակարգեր ստեղծելու համար£ Այնպիսի համակարգեր, որոնք ունակ կլինեն տեսնել անընդհատ կատարելագործվող «ստելս» տիպի ամերիկյան ինքնաթիռները£ Այլապես հակաօդային պաշտպանությունը կփլուզվի, և այդ անտեսանելի մեքենաները աննկատ կթափանցեն ռուսական օդային տարածք£ Իսկ հետո պարզապես «ՑՏտՏսՖ»¬ները որսի դուրս կգան` դրանց ցած բերելով հենց մեկնարկի պահին£ Առաջին անգամ «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրների մարտական հերթապահությունը 2006 թ. դեկտեմբերի սկզբին էր£ 2009 թ. ապրիլից շարժական «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրների արտադրությունը դադարեցված է£ 2010¬ի հունվարի դրությամբ ՌԴ¬ում կան 49 հանքահորային տեղակայման և 18 շարժական նման համալիրներ£ - Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերն այլևս չեն գնելու «ՁՏտՏսՖ-Ծ» շարժական հրթիռային համալիներ£ Դրանց փոխարինելու են ժամանակակից շարժական PC-24 «շՐր» համալիրները,¬ 2010 թ. նոյեմբերի 30¬ին հայտարարեց ՌԴ ՌՆՀԶ¬ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը£ Ըստ էության, դա «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրի կատարելագործված տարբերակն է, որը զինված է PC-24 բաժանվող մարտագլխիկներով հրթիռներով£ Նորագույն եռաստիճան միջմայրցամաքային բալիստիկ PC-24 «շՐր» հրթիռներն առաջին անգամ օդ բարձրացան 2007¬ին£ Այն իր գլխամասային հատվածում ունի հարվածի տարբեր ուղղություններով 3-4 մարտական հանգույցներ£ ՌՀԱ-2 (CHB-2) պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, որն արգելում էր բազմալիցքային հանքահորային տեղակայման բալիստիկ հրթիռների ստեղծումը, Մոսկվայի ջերմատեխնիկայի ինստիտուտն աշխատում է «ՁՏտՏսՖ-Ծ» համալիրն անհատական ուղղորդման բաժանվող մարտագլխիկներով նոր հրթիռներով սարքավորելու վրա£

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ