ՏՂԱՆ ԱՂՋԻԿ ԴԱՐՁԱՎ


Հարավային Աֆրիկայի Վերենիհինգ քաղաքում իսկական հրաշք է տեղի ունեցել: 29-ամյա Մադելեշիա Հիսկօկը բժիշկներից տեղեկացել էր, որ պատրաստվում է տղա ունենալ: Բժիշկներն այս եզրակացությանն էին եկել ստուգող սարքի արդյունքներն ուսումնասիրելով: Երեխան լույս աշխարհ գալուց հետո մայրը որոշել էր նրան կոչել իր հոր` Քեննեթի անունով, սակայն օրեր անց նա սկսել էր ինչ-որ կասկածներ ունենալ: Բժշկական զննությունները ցույց տվեցին, որ իրականում աղջիկ է ծնվել, սակայն անբուժելի հիվանդությամբ` ադրենալինային հիպերպլազիայով, որի առկայությամբ ներքին սեռական օրգանները կանացի են, մինչդեռ արտաքուստ նրանք բոլորովին այլ տեսք ունեն: Ըստ բժիշկների, նման պատալոգիաները տեղի են ունենում 15 հազար դեպքերի մեջ մեկ անգամ: