ՆՈՒՌՆ ՕԳՆՈՒՄ Է ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ


Ծննդաբերության հաջող ընթացքն ապահովելու համար բժիշկները կանանց խորհուրդ են տալիս օգտագործել նուռ: Ինչպես հայտնաբերել են բժիշկները, նուռն իր մեջ պարունակում է այնպիսի վիտամիններ, որոնք կանոնավորում են հղիության ողջ շրջանը, իսկ ծննդաբերությունը դարձնում դյուրին` բացառելով «կեսարյան հատման» միջամտությունները: Այժմ բժիշկներն աշխատում են նոր դեղամիջոցի ստեղծման վրա, որն ամբողջապես կազմված է լինելու նռան հյութից: