ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՆՑ ԵՐԿԻՐԸ ԿՎԵՐԱԾՎԻ ԴԺՈԽՔԻ


Երկիր մոլորակի բնակչությունը ստիպված է բախվել ջերմաստիճանի ռեկորդային բարձրացումների փաստին: Սա նշանակում է, որ գլոբալ տաքացումն այլևս անշրջելի է: Ինչպես վկայում են գիտնականները, 2010 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են այնպիսի արդյունքներ, որոնք գերազանցել են բոլոր կանխատեսումները: Ըստ գիտնականների` գլոբալ տաքացման պատճառ կարող են դիտարկվել ինչպես արտանետումները, որոնք պարունակում են մեծ քանակության ջերմային տարրեր, այնպես էլ դեռ չպարզված միկրոբներ, որոնք էլ ձևավորում են տաքացման նախադրյալները: Այս ամենի հետևանքով էլ Արկտիկայում տեղի են ունենում սառցալեռների հալման գործընթացներ, որոնք առաջացնում են ջրհեղեղներ: Գլոբալ տաքացման գործընթացներն իրենց բարձրակետին կհասնեն 2020 թվականին` այսպիսով դժոխքի վերածելով Երկիր մոլորակը, մասնավորաբար, տաքացման հետևանքներն իրենց վրա կզգան եվրոպական երկրներից շատերը, Հարավային և Հյուսիսային բևեռներին մոտ գտնվող պետությունները: Բրիտանական և ամերիկյան գիտնականները պահանջում են արդյունավետ դարձնել եղանակային փոփոխությունների հետազոտությունները և համախմբել բոլոր ուժերը` գտնելու այն տարրերը, որոնք էլ առաջացնում են գլոբալ տաքացումը: