ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Հեգեմոնիայի փոխարեն` հիպերտոնիա ու տախիկարդիա Ըստ քաղաքագետների` այսպիսի ջղաձիգ քաղաքականությամբ տարածաշրջանում Թուրքիան կարող է հասնել ոչ թե հեգեմոնիայի, այլ քրոնիկ «հիպերտոնիայի»£ «Տիպիկ» արևմտյան կեցվածք Նույնիսկ ադրբեջանցի պրոֆեսորը խոստովանում է, որ Ադրբեջանը տիպիկ արևելյան բռնապետություն է. բայց նավթագազային «խումհարի» մեջ գտնվող Արևմուտքը «տիպիկ ժողովրդավա րական» ոճով այդ մասին չի բարձրաձայնում£ Անցում կոշտ դիվանագիտության Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից պարզ դարձավ, որ Թուրքիայի հանդեպ ֆուտբոլային դիվանագիտությունից անցում է կատարվել ռեգբիական դիվանագիտության£ ՀՀ նախագահի ինքնավստահ տոնից կարելի է բխեցնել, որ նա պատրաստ է նաև «ըմբշամարտային» քաղաքականության£ Ալիևին սպառնում է թուլամտությունն ու ընկնավորությունը Միջազգային բժշկական ասոցիացիան տեղեկացրել է Ալիևին, որ շարունակական կեղծարարությամբ զբաղվելն առաջ է բերում ինֆանտիլիզմ (թուլամտություն), իսկ ամեն չափ ու սահման անցնող սուտասանությունը` էպիլեպսիա (ընկնավորություն)£ Կառավարության բացատրական բառարանից ԵՐԱՇՏ ¬ Երաշ(խավորված) տ(եղատվություն)£ Բարգավաճման փոխարեն Չեբուրաշկայի ելույթի նմանությամբ Մենք աճեցինք ու աճեցինք, Եվ վերջապես գնԱՃեցինք£ Արարեց ու ավիրեց Անցյալ տարի գյուղՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽ«ԱՐԱՐԵՑ» գյուղատնտեսությունը և իսկույն ավիրեց£ «Խառնակիչ» Ռուսաստանը Արևմուտքը կրկին փորձեր է անում, որ «Նաբուկոն» փյունիկի պես մոխիրների միջից հառնի, բայց Ռուսաստանի սիրտը դրանից, հաստա´տ կխառնի£ «Պայքար աբորտի դեմ» նշանաբանով Անցյալ տարեվերջին ձվի դեֆիցիտի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ երևույթի հիմքում «ընկած» է հավերի անառակաբարո վարքը և մասսայական աբորտի հանգամանքը£ Արդարանալուց հե˜շտ բան... Համաշխարհային մեծ ճգնաժամը, Դաժան երաշտը, թռչնագրիպը, Մեր ոչխարների հոծ արտագաղթը, Փնթի խոզերին հնձող ժանտախտը, Համաճարակը, վատ եղանակը… Ահա որտեղից «կոտրած տաշտակը»… Ձուն դարձել է խորհրդանիշ Ժողովուրդը` կառավարությանը Դուք հարցնում եք, թե յուրաքանչյուրիս քանի ձու է պետք` երջանկության համա՞ր£ Ընդամենը` երկու£ Դրա համար էլ խնդրում ենք թույլ չտալ, որ մեզ հարվածեն գոտկատեղից ներքև£ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին Աֆրիկայում է Հայաստանի արտգործնախարարությունը առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին` իրենց հերթական այցը կատարել ոչ թե Հարավային Կովկաս, այլ Հարավային Սուդան, քանզի այնտեղ է «թաքնված» ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ