ՈՐՏԵՂ` ՈՆՑ


Իր երդմնակալության արարողության ժամանակ արդեն չորրորդ անգամ նախագահ ընտրված Լուկաշենկոն իրեն հռչակել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ: Ավելին, նա իրեն համարել է Ռուսաստանի առաջին նախագահ և պահանջել սրբագրել Ռուսաստանի ներկա պատմության դասագրքերը: Բելառուսի նախագահի այս հայտարարությունը Ռուսաստանում ստեղծել է շոկային վիճակ, իսկ բելառուսներից շատերն արդեն պատրաստվում են նամակներով դիմել Լուկաշենկոյին` Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում իրենց բնակարաններ հատկացնելու խնդրանքով: Պաշտոնակալման արարողությանը ներկա` Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը ողջունել է «Բատկոյի» այս հայտարարությունը: