Նախագահական «խուրհուրդ»


Վերջին տարիներին տեղի ունեցած մի քանի խոշոր էներգավթարներից հետո Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խնդրանքով դիմել է կառավարությանն ու կարևորագույն ընկերություններին` անհապաղ 20 %-ով կրճատել էներգիայի օգտագործումը: Նա միաժամանակ դիմել է նաև երկրի բնակչությանը. - Որոշ մարդիկ ժամուկես երգում են ցնցուղի տակ: 3 րոպեն ավելի քան բավական է: Ես չափել եմ` 3 րոպե, և ոչ մի հոտ չեմ արձակում,- հավաստիացրել է Չավեսը իր ժողովրդին: Նախագահն իրեն թույլ է տվել հեռուստաեթերում նույնիսկ նշել, որ` - Ջակուզին ու կոմունիզմն անհամատեղելի են: … Հիմա ջակուզիի ժամանակները չեն,- հայտարարել է Չավեսը` ասելով, թե լվացվելու և լողանալու ժամանակի կրճատումը կարող է օգնել Վենեսուելային` էլեկտրաէներգիայի հիմնախնդիրները թեթևացնելու:ջ