Բռնաբարված տղամարդկանց հիվանդանոց 


Սեռահավասարության տենդով բռնված մեր ժամանակներում պարզվում է տղամարդիկ ևս բռնաբարվում են: Եվ նման դեպքերը այնքան տարածուն են փաստորեն, որ Շվեդիայում նրանց բուժօգնության կենտրոն է բացվել:

Ինչպես տեղեկացրել է շվեդական LocΖl պարբերականը, աշխարհում առաջին` բռնաբարված տղամարդկանց և տղաների բժշկական կենտրոնը բացվել է ծայրահեղ իրավիճակի թելադրանքով: Միայն 2014 թ. երկրում հարուցվել է 370 քրեական գործ` տղամարդկանց ու մանկահասակ տղաների բռնաբարությունների և բռնաբարության փորձերի փաստերով: Սա ամենաբարձր ցուցանիշն է Եվրամիությունում:

Իրականում տուժողներն անհամեմատ ավելի շատ են, քան հարուցված քրգործերը: Այդ բռնարարքներին ենթարկվածներից շատերն ամաչում են ոստիկանություն դիմել: Իսկ բուժկենտրոնում բոլորին օգնություն կցուցաբերվի անվճար:

Ի դեպ, փորձագետների կարծիքով ոչ իրավաչափ այս գործողությունների պատճառը համասեռամոլության ակտիվ քարոզչությունն է Շվեդիայում:

Վերջապե˜ս բարձրաձայնվում է համասեռամոլություն կոչվող ախտի տխուր հետևանքները: Ո˜վ գիտե, գուցե մի օր էլ գիտակցե՞ն, «գունափոխումները» խաթարում են մարդկային կերպարը: Նմաններին հալածել պետք չէ, սակայն գոնե այս հիվանդ «փոքրամասնության» իրավունքները գերակա չդարձնեն: Չէ՞ որ առողջ մեծամասնութ յունն է, ի վերջո, ապրեցնում մարդկանց մոլորակը: