ՀՈՒՄՈՐ


Դատապարտյալի մտորումներից.

- Ի˜նչ տարօրինակ երևույթ է օրենքը: Ինձ բանտարկեցին մեկ հաց գողանալու համար, բայց հիմա ամեն օր ինձ ձրի հաց են տալու` ճաշն էլ հետը:

http://taty-shop.ru/images/gal.pngԱրևելյան իմաստնությունը հուշում է.

- Դու քո խոսքերի տերն ես` քանի դեռ դրանք չես արտաբերել: Արտաբերելուց հետո խոսքերդ են դառնում քո տերերը:

http://taty-shop.ru/images/gal.png- Թանկագինս, չիփս կուզե՞ս:

- Չէ, դա վտանգավոր է:

- Դու էլ վտանգավոր ես, բայց ես քեզ ուզում եմ:

http://taty-shop.ru/images/gal.pngԵրկու ծերունի տարվել են հուշերով: Հանկարծ նրանցից մեկը ոգևորվում է.

- Արի աղջիկներ գտնենք` հին օրերի պես:

- Բա որ մերժե՞ն:

- Մերժելը դժբախտություն չէ: Ի՞նչ ենք անելու, եթե չմերժե´ն:

http://taty-shop.ru/images/gal.png

- Տպագիր հրատարակություններից ո՞րն ես սիրում:

- Փողերը: