ԾԻԿՐԱԿՈՒՄՆԵՐ
* Իմացավ բուժումը փողով է` «առողջացավ»:
* Մի ասա` ապրես, փող տուր, որ ապրեմ:
* Նրան դատարկապորտ էին ասում, բայց գլուխն էր դատարկ:
* Եթե այդքան ինքնասիրահարված ես, մի քիչ էլ ինքնասեր եղիր:
* Ձգտում, պաշտում են աթոռը, հետո հետույքով նստում վրան…
* Թե ես ո՞ւմ քաշեցի… Մեր գեների մեջ սոված մարդ չի եղել:
* Առաջ քաշեցին` դարձրին երկու գյուղի նախրապան:
* Հենց իր փչոցներից գլուխը սառեց:
* Երբ ինքը հացադուլի նստեց, խանութներում հացն ավելացավ:
* Դարը, որն այսքան մեծ է, էլի գլորվում է:
* Կաշառքը մութ տեղը լույս է տալիս: Կեցցե, լույսերի մեջ ողողված Հայաստան:
Հրանտ ՀՈՐԻԶՈՆ