ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն


ՀՀՇ¬ից հեռացած և վերջերս ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավանական է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցի` «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինք կազմած: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արարատ Զուրաբյան-Ալիկ Արզումանյան տանդեմը վերջերս բավական հաճախ են հանդիպում: «Ժառանգության» ու ՀՀՇ¬ից հեռացածների միջև պայմանավորվածություն կա նաև` ՀԱԿ¬ին ու Լևոն Տեր¬Պետրոսյանին չքննադատել: Թեև եթե Կոնգրեսից քարեր նետվեն իրենց ուղղությամբ, ապա հատկապես «Ազատ դեմոկրատները» խոստանում են անցած¬գնացածի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ բացահայտել: