«ՄՈՒՐԱԴԸ ԿԱՏԱՂԵԼ Է»


Հայտնի գործարար ու ՄԱԿ-ի առաջնորդ Գուրգեն Արսենյանը վերջին շրջանում զարմանալի ակտիվություն է հանդես բերում` ներկայանալով ասուլիսների: Նա սկսել է մոլեգնորեն քննադատել Երևանի քաղաքապետարանին, իշխանություններին` այսպես ցանկանալով տեղ զբաղեցնել «պատվիրված» ընդդիմադիրների շարքերում: Մինչև վերջերս իշխանություններին փառաբանող Արսենյանի այս կերպարանափոխությունն իր պատճառներն ունի. քաղաքապետարանը մայրաքաղաքում ապամոնտաժել է տվել նրա գովազդային վահանակները: Բայց սա միայն «մեդալի մի կողմն» է: Ինչպես մեզ տեղեկացրեցին Արսենյանի կուսակցությանը մոտ կանգնած վստահելի աղբյուրները, սա նախընտրական մարտավարություն է, որով Արսենյանը կամենում է ընտրազանգված ձևավորել և մասնակցել առաջիկա ընտրություններին` հավանաբար հետագայում Ռոբերտ Քոչարյանին միանալու համար, ում նախագահության շրջանում Արսենյանն իսկապես քաղաքական զարթոնք ապրեց...