ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ


Օրերս ԱԺ ամբիոնից ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսպիսի հայտարարություն արեց. - Ուղղորդելով և օրինակ լինելով ժողովրդի համար, վճռական ենք, բայց ուժեղին հարիր` հանդուրժող և ներողամիտ: Քաջ գիտակցում ենք, որ շրջապատված ենք երկրներով, որոնց հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ: Պիտի միշտ լինենք համերաշխ, առաջին հերթին երկրի ներսում, որպեսզի յուրաքանչյուրը համոզվի, որ խնդիրները կարգավորվում են և կա վճռականություն` լրացնելու առկա բացերը երկրի բոլոր համակարգերում: Այս հայտարարությունը կոալիցիոն գործընկերներին ուղղված յուրատեսակ «մեսիջ» կարելի է դիտարկել, որը հուշում է, որ, այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանի կուսակցությունում դեռ չեն կարողանում որոշել` հեռանա՞լ կոալիցիայից, թե՞ շարունակել համագործակցությունը: ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ վկայում են, որ կուսակցության վերնախավի մի մասը կողմ է կոալիցիայի մեջ մնալուն, իսկ մյուսներն էլ սպասողական դրության մեջ են: